ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեւորգ Պետրոսյան անուն-ազգանունով ԲՀԿ-ական չունենք. ԲՀԿ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ նախկին անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը քանդում է կուսակցությունը, բացի այս ԲՀԿ-ն չունի գաղափարախոսություն: Գեւորգ Պետրոսյանի այս եւ այլ հայտարարությունների վերաբերյալ armtimes.com-ը մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանից:

«Գեւորգ Պետրոսյան անուն-ազգանունով ԲՀԿ-ական չունենք: Եվ որեւ է նրա հայտարարության մենք չենք արձագանքում»,- հակիրճ պատասխանեց ԲՀԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ Ավանի տարածքային կառույցը մոտ մեկ շաբաթ առաջ Գեւորգ Պետրոսյանին կուսակցությունից հեռացնելու մասին որոշում էր ընդունել, որից հետո Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն ապօրինի են հեռացրել կուսակցությունից եւ պատրաստվում է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ դատական գործընթաց սկսել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular