ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելակով կոկտեյլ, որը կօգնի 9 օրում ազատվել ավելորդ ճարպերից

ՖՈՏՈ

Կարճ ժամանա՞կ ունեք նիհարելու համար։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այդ դեպքում այս կոկտեյլը հենց ձեզ համար է։ Առաջարկվող կոկտեյլը պատրաստվում է ելակից և օգնում 9 օրվա ընթացքում ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։

Կոկտեյլը հարկավոր է օգտագործել ամեն անգամ, երբ սովի զգացում եք ունենում։ Այն կօգնի նվազեցնել ախորժակը, կվերահսկի շաքար ուտելու ցանկությունը, ինչի արդյունքում որովայնի շրջագիծը կկարողանաք կրճատել մի քանի սանտիմետրով։ Որովայնի հատվածում ճարպերն առաջանում են հեղուկի կուտակման, սխալ նյութափոխանակության, սխալ սնվելու և նստակյաց կենսակերպ վարելու արդյունքում։

Բաղադրիչներ

• ½ բաժակ կտրատած ելակ
• 1/3 բաժակ մանր կտրատած արքայախնձոր
• 1 ճաշի գդալ մաղադանոս
• 1 ճաշի գդալ կտավատի սերմ
• Քառորդ բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի մեջ, մինչև ստանաք միասեռ զանգված։ Օտագործեք պատրաստելուց անմիջապես հետո։ Մի պահեք տարաների մեջ, քանի որ այդ դեպքում այն կորցնում է իր հատկությունները։

Եթե լուրջ առողջական խնդիրներ ունեք կամ սուր ցավեր, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular