ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ազատվել ճարպուռուցքից (жировик) տնային պայմաններում

ՖՈՏՈ

Լիպոման (ճարպուռուցք, жировик) ճարպային բջիջներից բաղկացած ուռուցք է, որ սովորաբար լինում բարակ թելքավոր պարկուճում: Լիպոմաները սովորաբար լինում են ենթամաշկային: Դրանք առավել հաճախ առաջանում են գլխի, պարանոցի, ձեռքերի և թևատակերի հատվածում, սակայն կարող են ի հայտ գալ մարմնի ցանկացած հատվածում: Լիպոմաները չարորակ ուռուցքներ չեն, սակայն կարող են զգալի տհաճ զգացողություններ պատճառել:

Լիպոմաները, որպես կանոն, ոչ մեծ (1-3 սմ), փափուկ գոյացություններ են: Դրանք կարող են մնալ անփոփոխ կամ դանդաղ աճել տարիների ընթացքում: Սովորաբար դրանք չեն առաջացնում ցավոտ զգացողություններ, սակայն կարող են անհարմարություն պատճառել և ազդել մարդու ինքնագնահատականի վրա:

Այս ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ, սակայն առավել հաճախ հանդիպում են միջին տարիքի կանանց ու տղամարդկանց մոտ: Բժիշկները դեռ չեն պարզել դրանց առաջացման պատճառը, սակայն ենթադրվում է, որ սա կարող է կրել նաև ժառանգական բնույթ: Բացի այդ, լիպոմաների առաջացման կարող են նպաստել նաև տարբեր վնասվածքները:

Սովորաբար լիպոմաները հեռացվում են վիրահատական ճանապարհով, բայց այս դեպքում պետք է հիշել, որ այդ պրոցեդուրայից հետո մաշկի վրա սպիներ են մնում: Սակայն գոյություն ունեն բնական մեթոդներ, որոնք թույլ կտան ազատվել ճարպուռուցքից՝ խուսափելով սպիների առաջացումից: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ ցանկացած բուժումից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հստակ ախտորոշումը շատ կարևոր է:

Բնական միջոցներ՝ ճարպուռուցքից ազատվելու համար

Մեղր ու ալյուր

Հարկավոր է խառնել մի փոքր բնական մեղրն ու ալյուրը և ստացված խառնուրդը քսել լիպոմայի վրա: Խառնուրդը հարկավոր է քսել առնվազն 1 սմ հաստությամբ: Այնուհետև անհրաժեշտ է ծածկել այդ հատվածը թղթյա սրբիչով կամ բինտով, թողնել 24 կամ 36 ժամ, այնուհետև լվանալ և կրկնել պրոցեդուրան ևս 5 անգամ:

Քրքումով ու վիետնամական «Աստղիկ» բալզամով քսուք

Անհրաժեշտ է.

· 6 ճ.գ. բնական ձիթապտղի յուղ,

· 2 թ.գ. մեղրամոմ,

·1 թ.գ. քրքում,

·1 թ.գ. վիետնամական «Աստղիկ» բալզամ:

Պատրաստման եղանակը.

Հարկավոր է մեղրամոմը լցնել կաթսայի մեջ և հալեցնել այն տաք գոլորշու օգնությամբ: Այնուհետև ավելացնել ձիթապտղի յուղը և երբ երկու բաղադրիչները խառնվեն, թուլացնել կրակն ու ավելցնել քրքումը: 5-10 րոպե թրմել և երբ խառնուրդը սառի ու դառնա սենյակային ջերմաստիճանի, ավելացնել նաև բալզամը և լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Օգտագործման եղանակը.

Խառնուրդը հարկավոր է քսել վիրակապին և դնել այն լիպոմայի վրա: Այս վիրակապն անհրաժեշտ է թողնել 36 ժամ: Բուժման կուրսը տևում է 5 օր: Անհրաժեշտության դեպքում 7-10 օր անց կուրսը կարելի է կրկնել:

 

Նյութի աղբյուրը՝ natureba.net

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular