Գիպսե հարթաքանդակներ. ներքին հարդարման հետաքրքիր լուծումներ
ՖՈՏՈԴեռևս 1990-ականներից կանադացի Բեռնի Միթչելը վաստակում էր բնակարանների վերանորոգման աշխատանքներով: Մի անգամ Բեռնին փորձեց պատին հասցված գիպսի հաստ շերտից հարթաքանդակ ստեղծել: Արդյունքից որգևորված՝ նա սկսեց կատարելագործել իր ոճը. աստիճանաբար պատերին սկսեցին հայտնվել գիպսե գայլեր, ձիեր, բնանկարներ՝ գրում է novate.ru-ն:
Բեռնին այժմ արվեստի իսկական գործեր է ստեղծում՝ օգտագործելով տարատեսակ գործիքներ և իրեր հետաքրքիր պատկերներ ստանալու համար: