ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում կանանց օրգանիզմում ճարպակալման դեպքում

ՖՈՏՈ

Ճարպակալումը ներկայում ամենատարածված խնդիրներից մեկն է: Կյանքի արագ ռիթմը, ամեն ինչ հասցնելու և հաջողության հասնելու մոլուցքը ստիպում են մարդկանց մոռանալ առողջ քնի, հանգստի և սննդի մասին: Անառողջ սնունդն ու նստակյաց կենսակերպը հանգեցնում են բնակչության շրջանում ճարպակալումից տառապող մարդկանց թվի կտրուկ աճին, մինչդեռ ավելորդ քաշն, իր հերթին, կարող է նպաստել առողջական բազմաթիվ խնդիրների առաջացմանը:

Ինչու է ճարպակալման դեպքում մարդու օրգանիզմում փոխվում վերարտադրողական հորմոնների մակարդակը

Ճարպակալումը գրեթե միշտ ուղեկցվում է էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներով: Ընդ որում՝ ճարպակալումը պայմանավորված է լինում էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներով, սակայն միևնույն ժամանակ ավելորդ քաշն ազդում է այդ ախտաբանությունների արտահայտվածության վրա: Բացի այդ, ճարպակալման դեպքում փոփոխվում է նաև կանանց օրգանիզմում սեռական հորմոնների, հատկապես՝ էստրոգենի մակարդակը: Նման կանանց մոտ վերարտադրողական գործառույթը ոչ միշտ է խանգարված լինում, սակայն զգալիորեն բարձրանում է սրտանոթային հիվանդությունների և նյութափոխանակության հետ կախված1 ախտաբանությունների առաջացման հավանականությունը:

Անդրոգեն հորմոնների մակարդակը ճարպակալման դեպքում

Ճարպակալման դեպքում կանանց վերարտադրողական հորմոնների մակարդակի փոփոխությունն անվանվում է ֆունկցիոնալ հիպերանդրոգենիա: Դաշտանային ցիկլի խանգարումներով ուղեկցվող ճարպակալման դեպքում կանանց օրգանիզմում զգալիորեն բարձրանում է անդրոգեն հորմոնների մակարդակը: Ընդ որում՝ անդրոգեն հորմոնների արտադրման արագությունը կարող է տարբեր լինել՝ կախված ճարպակալման տեսակից: Օրինակ՝ որովայնախոռոչային (վիսցերալ) ճարպակալման դեպքում զգալիորեն բարձր է լինում տեստոստերոնի մակարդակը:

Ինչպես է փոփոխվում էստրոգենի մակարդակը ճարպակալման դեպքում

Ճարպակալման դեպքում փոփոխվում է նաև Էստրոգենի՝ կանանց օրգանիզմում գլխավոր հորմոնի մակարդակը: Հիպերէստրոգենիայի զարգացման հարցում կարևոր նշանակություն ունի նաև սեռական հորմոնները կապող գլոբուլինի մակարդակի նվազումն ու էստրոգենների փոխանակության խանգարումը, ինչը հանգեցնում է օրգանիզմում դրա կենսաբանորեն ակտիվ ֆրակցիաների մակարդակի բարձրացմանը: Ճարպակալումից տառապող կանանց օրգանիզմում էստրոնի մակարդակը, ի տարբերություն էստրադիոլի, բարձրանում է և հենց այս պատճառով խանգարվում է օրգանիզմում հակադարձ կապի մեխանիզմի նորմալ աշխատանքը:

Ինչու է ճարպակալման դեպքում նվազում սեռական հորմոնները կապող գլոբուլինի մակարդակը

Սեռական հորմոնները կապող գլոբուլինը գլիկոպրոտեին է, որի մակարդակը կախված է կնոջ մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան ցածր է սեռական հորմոնները կապող գլոբուլինի մակարդակը և հակառակը: Սակայն հարկ է հիշել, որ դրա մակարդակի վրա ազդումն է նաև ճարպակալման տեսակը:

Բացի այդ, օրգանիզմում սեռական հորմոնները կապող գլոբուլինի մակարդակի նվազման հարցում առանցքային նշանակություն ունի նաև ինսուլինը, որն արգելակում է գլիկոպրոտեինի սինթեզը լյարդի բջիջներում:

 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular