Սեն գետի վրա ֆուտուրիստիկ ջրային տաքսիներ կհայտնվեն (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱնցած շաբաթ Փարիզում կայացել է Viva Tech տեխնոլոգիական համաժողովը, որի ժամանակ SeaBubbles ստարտափը ներկայացրել է ջրային տաքսու սեփական տարբերակը:
Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես հնարավոր կլինի տեղաշարժվել ձվաձև ջրային տաքսիով:
Ֆուտուրիստիկ փոխադրամիջոցները նախատեսված են Փարիզով հոսող Սեն գետի վրա գործարկելու համար:
SeaBubbles-ի ներկայացուցիչների համաձայն՝ իրենք ներդրողների են գտել ու արդեն 14 մլն եվրո գումար ունեն: Նրանք մտադիր են ամռան ընթացքում ցուցանիշը հասցնել 100 մլն եվրոյի:
Աղբյուրը մանրամասնում է, որ ջրային տաքսու նախնական օրինակն արդեն պատրաստ է: Առաջիններից մեկը դրանով «երթևեկել» է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:
Ջրային տաքսին ունի 4.2 մ երկարություն և 2 մ լայնություն: Այն համալրված է 20 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցով և 2x10 կիլովվատ շարժիչով: Այն առավելագույնը կարող է 26 կմ/ժ արագություն զարգացնել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: