ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 պատվիրան, որոնց պետք է հետևեն բոլոր ծնողները

ՖՈՏՈ
Ծնող լինելն ամենաբարդ, բայց և ամենահաճելի «աշխատանքն» է, որը հաջողությամբ կատարելու համար հարկավոր է որոշակի կանոններ սահմանել: Այդ կանոնները յուրաքանչյուր ծնող ինքն է սահմանում, սակայն կան որոշակի պատվիրաններ, որոնց պետք է հետևեն բոլորը:

Առաջին պատվիրանը՝ նորածինների համար. հանգստանալ և հաճույք ստանալ

Երբ երեխան անընդմեջ լաց է լինում, հանգստանալն ու կյանքից հաճույք ստանալն այդքան էլ հեշտ չէ, սակայն հարկավոր ամեն ինչում դրականը տեսնել, քանի որ այդ ժամանակահատվածը կանցնի և այլևս չի վերադառնա:

Երկրորդ պատվիրանը՝ նորածինների համար. անվտանգություն

Երեխաները շատ ակտիվ են լինում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Երեխայի անվտանգության մասին անհրաժեշտ է հոգալ նրա կյանքի առաջին իսկ օրվանից: Անվտանգ մանկական կահույքի, սպասքի ու խաղալիքների մասին հարկավոր է նախապես հոգալ: Այդ դեպքում երեխան ավելի ապահով կլինի, իսկ ծնողները՝ հանգիստ:

Երրորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. համբերատարություն

Երբ երեխան քայլել ու խոսել է սովորում, ծնեղների համբերությունը սկսում է լուրջ փորձությունների ենթարկել: Հարկ է հիշել, որ չորսամյա փոքրիկին հնարավոր է խոսքերով ու փաստարկներով բացատրել ու հանգստացնել: Երեխային հանգստացնելու համար պարզապես հարկավոր է շեղել նրա ուշադրությունը: Բացի այդ, հարկավոր է շատ համբերատար լինել, քանի որ փոքրիկները միշտ պահանջում են իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք ծնողները ոչ միշտ են ունենում:

Չորրորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. քուն

Հարկ է հիշել, որ երեխան կամակոր է դառնում հոգնածության կամ քնի պակասի դեպքում, ուստի եթե փոքրիկն առանց պատճառի կամակորություններ է անում և լալիս է, ապա, ամենայն հավանականությամբ, նա պարզապես հոգնել է: Այս դեպքում նրան հանգստացնելու լավագույն միջոցը հանգիստ քունն է:

Հինգերորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. ընթերցանություն

Այս տարիքի երեխաների համար հարկավոր է ամեն օր տարբեր պատմվածքներ կարդալ: Ընթերցանության ժամերը ոչ միայն հաճելի պահեր կպարգևեն, այլև կզարգացնեն երեխայի խոսքն ու երևակայությունը, ինչպես նաև սեր կսերմանեն գրականության հանդեպ:

Վեցերորդ պատվիրանը՝ դպրոցականների համար. ակտիվություն

Գալիս է մի պահ, երբ երեխան ցանկանում իրեն կարևոր ու օգտակար զգալ: Սովորաբար երեխաներին դուր է գալիս կենցաղային հմտություններ ձեռք բերելը, ուստի հարկավոր է թույլ տալ նրան, որ իր ուժերի ներածին չափով օգնի տնային գործերում: Փոքրիկի համար դա բարդ չի լինի, իսկ մայրիկին լրացուցիչ օգնությունը երբեք չի խանգարի:

Յոթերորդ պատվիրանը՝ դպրոցականների համար. ռեժիմ

Օրվա կայուն ռեժիմը կօգնի դպրոցականին խուսափել սթրեսից ու անհանգստությունից: Սա չի նշանակում, որ հարկավոր է խստորեն հետևել նրա յուրաքանչյուր քայլին, սակայն որոշակի կայունությունը պարտադիր է: Երեխան պետք է ամեն օր գրեթե նույն ժամին արթնանա, սնվի, կատարի տնային առաջադրանքները, զբոսնի և պառկի քնելու, սակայն միևնույն ժամանակ նա պետք է նաև որոշակի ազատություն ունենա:

Ութերորդ պատվիրանը՝ դեռահասների համար. պատասխանատվության զգացում

Պատասխանատվության զգացումը շատ կարևոր է նույնիսկ կենցաղային հարցերում: Հարկավոր է երեխայի համար կազմել նրա պարտավորությունների ու առաջադրանքների ցուցակը, որը նա պետք է ամեն օր կատարի: Այս տարիքում երեխան շատ բան կարող է անել, ուստի պետք է նրան տարբեր առաջադրանքներ տալ: Այս կերպ դեռահասը կսկսի վստահել իր ուժերին և ավելի ինքնուրույն կդառնա, ինչը կարող է հետագայում շատ մեծ նշանակություն ունենալ:

Իններորդ պատվիրանը՝ դեռահասների համար. կարգապահություն և անձնական տիրույթ

Դեռահասը պետք է հստակ իմանա թե ինչ կարող է անել և ինչ չի կարող: Այս տարիքում երեխաներին ազատություն է անհրաժեշտ, սակայն նրանք նաև պետք է զգան, որ իրենց մասին հոգ են տանում: Երեխան դեռ ունի ծնողի օգնության ու աջակցության կարիքը, սակայն երբեմն չգիտի, թե ինչպես կարելի է օգնություն խնդրել: Հարկավոր է հիշել, որ դեռահասի ազատությունը պետք է որոշակի սահմաններ ունենա, սակայն դրանք չպետք է ճնշող լինեն: Առհասարակ փոքրիկ սխալները կարող են շատ լավ փորձ լինել դեռահասի համար:

Տասներորդ պատվիրանը՝ բոլորի համար. վստահել ինտուիցիային

Ծնող լինելը հեշտ չէ և ծնողներին հաճախ թվում է, թե իրենք ոչինչ չգիտեն ու չեն կարողանում շփվել երեխայի հետ: Սակայն պետք չէ անհրաժեշտ պատասխանները փնտրել գրքերում կամ հետևել հոգեբանների ու ուսուցիչների խորհուրդներին, եթե դրանք չեն համընկնում ձեր կարծիքի հետ:

Անկախ երեխայի տարիքից՝ նրա դաստիարակության հարցում ծնողը պետք է առաջնորդվի, առաջին հերթին, սիրով: Հոգու խորքում ծնողները շատ լավ գիտեն, թե ինչ է պետք երեխային, ուստի հարկավոր է միշտ վստահել ինտուիցիային:

 

Նյութի աղբյուրը՝ podelkidetkam.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular