ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես առանց եփելու պատրաստել ելակի մուրաբա, որպեսզի այն չկորցնի իր առողջարար և համային հատկությունները

ՖՈՏՈ
  1. Ելակը պարունակում է օրգանիզմի համար կարևոր վիտամիններ(B, C), միկրոտարրեր(յոդ, կալիում, ֆոսֆոր, կալցիում), ինչպես նաև անհրաժեշտ օրգանական թթուներ:
  2. Ելակը համարվում է դիետիկ  մթերք, որի 100 գրամը պարունակվում է ընդամենը 37-46 կկալ: 
  3. Շնորհիվ իր մեջ պարունակվող վիտամին C-ի, հանդիսանում է հակաբորբոքային, երիտասարդացնող և իմունիտետը ամրացնող միջոց:
  4. Բարելավում է տեսողությունը, օգտակար է աչքերի չորության և տեսողական այլ խանգարումների դեպքում:
  5. Ելակը օգտակար  է արտրիտի դեպքում, քանի որ օգնում է դուրս բերել օրգանիզմից ավելորդ աղերը:
  6. Շնորհիվ հակաօքսիդների՝ իդեալական սնունդ է սրտանոթային խնդիրների ունեցողների համար:
  7. Օգտակար  է շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում, քանի որ նպաստում է  արյան մեջ խոլեստերինի և շաքարի նվազեցմանը:
  8. Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կես տարի շարունակ, ամեն օր 60 գրամ ելակի օգտագործումը հանդիսանում է կերակրափողի քաղցկեղի դեմ պայքարելու բավականին արդյունավետ կանխարգելիչ միջոց:


Ձեզ ենք ներկայացնում առանց եփելու ելակի մուրաբայի պատրաստման բաղադրատոմս, որը թույլ կտա հնարավորինս պահպանել հատապտղի որակական և համային հատկությունները:

Պատրաստման համար հարկավոր է՝

  1. Ելակ — 2 կգ
  2. Շաքարավազ — 1 կգ
  3. Ջուր — 0,5 բաժակ

 

  1. Պատրաստման համար ընտրեք միջին չափի հասած ելակ:
  2. Մաքրեք կանաչ ցողուններն ու այն լվացեք հոսող ջրով, որից հետո քամեք մաղով:
  3. Ելակը լցրեք համապատասխան տարայի մեջ:
  4. Վերցրեք ևս մեկ տարա և նրա մեջ եփեք օշարակը: 1 կգ շաքարավազի մեջ ավելացրեք5 բաժակ ջուր և այն դրեք ոչ շատ ուժեղ կրակի վրա:
  5. Եփեք օշարակը 5-7 րոպե, որպեսզի այն դառնա խիտ, սակայն ոչ սպիտակ:
  6. Ստուգելու համար օշարակը պատրաստ է թե ոչ, կարող եք գդալով վերցնել մի փոքր օշարակ, մի փոքր փչել նրա վրա և եթե այդ դեպքում օշարակը դառնա մածուծիկ ու քարանա, ապա այն պատրաստ է:
  7. Տաք օշարակը լցրեք ելակի վրա, կափարիչով փակեք այն և թողեք սառչի:
  8. Այդ ընթացքում հատապտղից որոշ չափով հյութ է առանձնանում և օշարակը դառնում է ավելի թույլ:
  9. Երբ ելակը սառչի, այն քամեք, իսկ քամած հյութը եռացրեք 5- 7 րոպե:
  10. Ելակը նորից լցրեք տարայի մեջ ու վրան ավելացրեք եռացրած տաք օշարակը:
  11. Թողեք այն նորից լիովին սառչի և նորից կրկնեք այդ պրոցեդուրան:
  12. Եթե ցանկանում եք, որպեսզի օշարակն ավելի խիտ լինի, այդ դեպքում ավելացրեք ավելի շատ շաքարավազ ու լավ եռացրեք այն:
  13. 3  նմանատիպ պրոցեդուրայից հետո, ելակի հատիկները լցրեք ստերելիզացված բանկայի մեջ ու վրան ավելացրեք եռացրած օշարակը, փակեք այն կափարիչով ու դրեք ծածկոցի տակ:
  14. Իմաստը կայանում է նրանում, որ հատապտուղներն այս դեպքում առհասարկ չեն եփվում,  3 կամ 4 անգամ եռացվում է միայն օշարակը:


Նման կերպ պատրաստված ելակի մուրաբան  ունենում է  հարուստ հագեցած գույն, շատ բուրումնավետ բույր և հնարավորինս պահպանում է իր համային և որակական հատկությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular