ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Մերի Հակոբյանը փոխեց որոշումն ու նկարահանվեց բաց տեսարաններում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.Tert.am-ը գրում է.

UCOM ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում հունիսի 26–ից կցուցադրվի ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» 25 մասանոց հեռուստանովելը։ Այն արդեն լայն քննարկումների տեղիք է տվել, քանի որ անոնսում կան բաց տեսարաններ։ Ելենան էլ մեզ տված հարցազրույցում ասել էր, որ իր ֆիլմում որևէ իմիտացիա չկա, համբույրի և բաց տեսարաններն իրական են։

 

Ֆիլմում բաց տեսարաններ ունի նաև դերասանուհի Մերի Հակոբյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ հեռուստադիտողը երբեք իրեն չի տեսնի բաց տեսարաններում։ Tert.am Life–ի հետ զրույցում Մերին խոսեց իր կերպարի և որոշումը փոխելու պատճառների մասին։

 

«Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհիներից մեկին։ Սոնայի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ սիրահարվում է։ Նա ընտրում է այն մարդուն, որը թրաֆիքինգի է ենթարկել իր քրոջը։ Ֆիլմը հիմնված է մաքուր սիրո վրա։ Իրականում, դու չես ճանաչում մարդուն, երբ  նրան սիրում ես, իսկ երբ բացահայտում ես, որ նա հրեշ է, չես կարողանում թողնել, որովհետև այդ մարդը քո ներսում է։ Սերը, ընտանիքը, քույրը... ամեն բան բախվում են և խախտվում է կերպարիս ներքին ներդաշնակությունը»,– պատմեց Մերին ու հավելեց, որ հեռուստադիտողներն այս կերպարով  իրեն նորովի ճանաչելու, իր հմտությունները բացահայտելու հնարավորություն կունենան։

 

 

«Ես միշտ ցանկացել եմ խաղալ բարդ կերպար, քանի որ հեռուստադիտողը չի տեսել իմ այն հնարավորությունները, որոնք կարող է գնահատել։  Կարծում եմ` այս նախագծում հեռուստադիտողը կտեսնի հնարավորություններիս որոշ մասը։ Մինչև այս ունեցել եմ դրվագներ, որտեղ շատ ռեժիսորների և հեռուստադիտողների ապացուցել եմ, որ ես կարողանում եմ տեսարանը լիարժեք հասցնել լսարանին, իրենք ինձ համարում են ուժեղ դերասանուհի, սակայն այս նախագծում այդ տեսարանները շատ են։ Եթե ես մինչև այս ուղղակի սիրված կերպար էի, այս նախագծից հետո կսիրվեմ որպես դերասանուհի, իսկ դա կարևոր փաստ է»,– նկատեց Մերին։

 

Մերի Հակոբյան–Ալեքսանդր Բաբասյան դերասանական զույգն առաջին անգամ է հանդես գալիս միասին։ Նրան տեսարանները միանգամից չեն ստացվել, քանի որ ծանոթությունը կայացել է նկարահանման հրապարակում, իսկ իրենք պետք է խաղային սիրահարված զույգի։ «Ալեքսանդրը դերասանական կրթություն չունի, սակայն հետաքրքիր երանգներ ունի։ Նա պրոֆեսիոնալ դերասաններից շատ ավելի մեծ ձգտումով և իր կերպարին լուրջ վերաբերող մարդ է, որն ինձ օգնում է։ Այն, որ ինքը պրոֆեսիոնալ դերասան չէ, ինձ չի փակում նկարահանման հրապարակում»,– ասաց երիտասարդ դերասանուհին։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular