ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի ներկրած մանկական կերը ադրբեջանական հետքեր է պարունակում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ադրբեջանական խնձորը հայկական շուկայում հայտնվելուց հետո ձեռքի մեկ հպումով կարող էր վերապիտակավորվել և դառնալ օրինակ՝ հունական, լեհական կամ մեկ այլ երկրի արտադրանք, ապա «Նուտրիլոն» մանկական կերի դեպքում ադրբեջանական նշագրումը նույն ձևով փոխել հնարավոր չէ: Մեր աճպարար գործարարներն այս անգամ մանկական կերի վրայի ադրբեջանական հետքերը թաքցնելու համար գրառման վրա ինքնասոսնձվող հայերեն պիտակ են փակցրել, որի վրա գրված է, թե ով է այդ կերերը ներմուծող ընկերությունը:

Պիտակի վրա սևով սպիտակի վրա գրված է՝ ներմուծող «Սլավ Գրուպ» ՓԲԸ, Երևան: Եվ բավական է պոկել այդ պիտակը, համոզվելու համար, որ այն, ամենայն հավանականությամբ, կամ արտադրվել է Ադրբեջանի պատվերով, կամ այդ ֆիրմայի ապրանքը շփոթեցնելու աստիճան նմանեցված է նույնանուն եվրոպական արտադրանքին և կեղծվել է հենց Ադրբեջանում: Բայց հարց է ծագում, թե ինչու է այդ կասկածելի ծագում ունեցող մանկական կերը հայտնվել հենց հայկական շուկայում, արդյոք փորձաքննության ենթարկվե՞լ է:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մանկական կերի մեկ տուփի արժեքը տատանվում է 4300–ից 4800 դրամի սահմաններում: Այն հայկական շուկայում բավականին լավ է վաճառվում: Այդ կերը նշանակում կամ մայրիկներին խորհուրդ են տալիս գնել պոլիկլինիկաներում աշխատող մանկաբույժները:

Տեղեկացնենք նաև, որ իրականում այս մանկական կերն արտադրվում է երեք երկրներից որևէ մեկում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում, իսկ Ռուսաստան ներմուծվում է միայն գերմանական կամ ֆրանսիական արտադրանքը: Եվ եթե հնարավոր է այս կամ այն երկրի պատվերով սեփական լեզվով մակնշված մանկական կեր պատվիրել տվյալ ընկերությունում, ապա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիք այն ներկրել են հիշյալ երկրներից, իսկ մերոնք էլ ինչ–որ ճանապարհով ներկրել են Ադրբեջանից:

Ի դեպ, այս կերի հետ կապված այլ մանրամասներ պարզելու համար մենք փորձեցինք կապ հաստատել ընկերության տնօրինության հետ, սակայն տեղեկացրին, որ տնօրենը տեղում չէ: Կարծում ենք այս ակնարկից հետո նրանք ավելի շուտ կցանկանան կապ հաստատել մեզ հետ և պատասխանել մեր մյուս հարցերին:

Խնդրի հետ կապված այլ մանրամասներ պարզելու համար «Փաստը» պաշտոնական հարցում է ուղարկել նաև Առողջապահության նախարարությանը, իսկ հիմա՝ այսքանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular