ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 խորհուրդ Քիմ Քարդաշյանի դիետոլոգից՝ ծննդաբերությունից հետո ճիշտ նիհարելու համար

ՖՈՏՈ

Քիմ Քարդաշյանը մի քանի օր առաջ համացանցում կիսվել էր հղիության ժամանակ իր մտահոգությունների մասին, հատկապես որ նա ավելորդ կիլոգրամներ է հավաքել, սակայն այժմ աստղը նիհարել է 19 կգ-ով, չնայած որ ծննդաբերությունից անցել է ընդամենը 3 ամիս:

 Սակայն Քիմ չի պատրաստվում բավարարվել այսքանով, որովհետև երկրորդ հղիության ժամանակ Քիմը հավաքել էր ավելի քան 30 կգ:

Ավելորդ քաշի իջեցման հարցում իրեն օգնում է դիետոլոգ Կոլետտ Հայմովիցը: Լրագրողները փորձել են ճշտել, թե ինչն է օգնում Քիմին այդքան արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից, դիետոլոգը նշել է մի քանի սկզբունքներ, որոնց հետևում է Քիմը:

Ատկինսի սննդակարգ

Քարդաշյանը չի թաքցնում, որ նախընտրում է Ատկինսի դիետան, որտեղ կտրուկ կրճատվում է ածխաջրերի օգտագործումը:

Առաջին կանոնը այն է, որպեսզի քաղցը չտանջի, Քիմն օգտագործում է բավական քանակությամբ սպիտակուց: Այդ իսկ պատճառով Քիմի սննդակարգում միշտ առկա է ձու, հավ, ձուկ և կարմիր միս:

Պանիր, բայց ոչ մեծ քանակությամբ

Սովորաբար դիետոլոգները սննդակարգից կտրականապես հանում են պանիրը, բայց Կոլետտը դեմ չէ, որ իր հաճախորդի սննդակարգում առկա լինի պանիր: Սակայն պանրի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը: Կարագը և թթվասերը նույնպես թույլատրվում է օգտագործել, բայց հստակ չափաբաժնով:

Օրական առավելագույնը 1800 կալորիա

Հայմովիցը դեմ է օրական շատ փոքր կալորիականությամբ դիետաներին: Վերջինիս խոսքերով, նման սննդակարգը միայն խանգառում է ճիշտ նիհարելուն:

Մթերքների սև ցուցակ

Այժմ կա սնունդ, որից Քիմը ամբողջությամբ հրաժարվել է՝ շաքարավազ, կոնֆետներ, թխվածքաբլիթ, կրեկեր, սպիտակ ալյուր և սպիտակ բրինձ: Սակայն այս մթերքները միայն ժամանակավոր են հանված սննդակարգից:

 Քաշի դանդաղ նվազեցում 

Հայմովիցը իր հաճախոչդներին օգնում է նիահարել ոչ թե միանգամից, այլ դանդաղ: Քիմը շաբաթական նիհարում է 900 գրամ: 

Ким Кардашьян, октябрь 2015

 

Ким Кардашьян, ноябрь 2015

 

Ким Кардашьян, март 2016

 

Ким Кардашьян, март 2016

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular