ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան կարող է հետ բերել Ղրիմը ռազմական ճանապարհով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրիմի թաթարների վտարանդի մեջլիսի ղեկավար, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ռեֆատ Չուբարովը հայտնել է, որ Կիեւը կվերադարձնի Ղրիմը ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական ճանապարհով:

Ըստ Ռեֆատ Չուբարովի ներկայացրած ռազմական ծրագրի, Ուկրաինային Ղրիմի վերամիավորումը տեղի կունենա հետեւյալ կերպ. սկզբից թերակղզի կմտնեն Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ, ինչից հետո ռուսները եւ նրանց հավատարիմ ուժերը` Ղրիմի ներկայիս իշխանությունները, կլքեն այն: Հետո կգան արդեն «Ղրիմ» գումարտակի մարտիկները, ովքեր ծանոթ են թերակղզուն եւ ազգականներ ունեն այնտեղ: Նրանք կգրավեն Ղրիմի վարչական հաստատությունները, ճանապարհները եւ ռազմավարական նշանակության օբյեկտները:

Lenta-ն հայտնում է, որ մարտի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտնել էր, որ Ղրիմում իրավիճակի ապակայունացման վտանգ կա:

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման ֆոնին ռուսական կողմի նախաձեռնությամբ Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե` ՌԴ-ին միանալու շուրջ: Սա չի ճանաչվում միջազգային հանրության կողմից եւ Ղրիմը առաջվա պես Ուկրաինայի անբաժան մաս է համարվում, չնայած` դե ֆակտո գտնվում է ՌԴ կազմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular