ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գիտեի, բայց այդ կադրն անսպասելի էր». Մանոն` Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի բաց տեսարանի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.Tert.am-ը գրում է.

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք» հեռուստանովելի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ֆիլմում առկա բաց տեսարանների մասին քննարկումները չեն դադարում։ Առավել լայն քննարկման արժանացավ Սարգիս Գրիգորյան–Էվա Խաչատրյան անկողնային տեսարանը, որը բավականին համարձակ էր հայկական իրականության համար։

 

Սարգսի կինը` Մանոն, Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ ամուսնու` բաց տեսարանում նկարահանվելն իրենց ընտանիքում խնդիրներ չի առաջացրել, սակայն ինքը սրտնեղել է ծավալված խոսակցություններից։

 

«Բնականաբար, չեմ  կարող ասել, որ որպես կին, ով շատ է սիրում իր ամուսնուն, հիացած էի այդ տեսարանով, սակայն փորձեցի  հարցին մասնագիտորեն մոտենալ։ Մենք նախապես խոսել էինք այդ մասին, ամեն ինչ քննարկում ենք, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան, սակայն մի բան է խոսելը, մի բան է տեսնելը։ Գիտեի, որ բաց տեսարան կա, սակայն  անսպասելի էր, այդ կադրը չէի սպասում անոնսի մեջ։ Բնականաբար, իմ մեջ առաջացան էմոցիաներ, աննորմալ կլիներ, եթե բացարձակ անտարբեր լինեի։ Սակայն թեթև եմ նայում այդ ամենին։ Ավելի շատ քննարկումներից սկսեցի նեղվել։ Մենք ապրում ենք հայկական  իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բո՞ւռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեին»,– պատմեց Մանոն։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular