5 երեխաների մայրը կես միլիոն դոլար է ծախսել, որպեսզի վերածվի բարբիի (ֆոտոշարք)
ՖՈՏՈ42-ամյա ամերիկուհի, 5 երեխաների մայր Նանետ Համոնդը հայտնի է դարձել համացանցում շնորհիվ իր տիկնիկի արտաքինի։ Արդեն 20 տարի նա անում է ամեն ինչ, որպեսզի նմանվի Բարբիին։ Կինը ծախսել է 500 հազար դոլար իր արտաքին փոփոխության։
Այս ամենը նա սկսել է դեռ 21 տարեկանից։ Այժմ Նանետը 42 տարեկան է և նրա սերը դեպի բարբիի արտաքինը դեռ չի անցնում։ Նա մտադիր է շարունակել իր վիրահատությունները և նմանվել բարբիին մինչև 70 տարեկան հասակը։ Իր էջում նա հաճախ հրապարակում է նկարներ, որտեղ նա ունի շատ վառ տեսք։ Նրան նկարում են ամուսինը՝ Դեյվը, և երեխաները։
«Ես գիտեմ, որ այլ մայրերը խոսում են իմ հետևից, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ծնողները կարող են իմ արտաքինի մասին խոսել ինչ ուզում են, դա ինձ չի հուզում։ Ես իմ երեխաներին սովորացրել եմ դրանից բարձր լինել»,- նշել է Նանետ Համոնդը։
Ամերիկուհին նշել է, որ իր ամուսինը աջակցում է իրեն և հպարտանում է իր ձգտումով, և իր կյանքը նույնիսկ ավելի լավ է, քան Բարբիինը։