Ծննդաբերության ընթացքում դիմահարդարվող կինը ցնցել է բոլորին (ֆոտո)
ՖՈՏՈՊրոֆեսիոնալ դիմահարդար Ալահա Մաջիդն իր տաղանդն օգտագործել է, որպեսզի ցրվի ծննդաբերության ցավերից և մտքերից։ Կինը ծննդաբերության ընթացքում ինքն իրեն պոֆեսիոնալ դիմահարդարում է կատարել՝ ծննդաբերական սենյակը վերածելով դիմահարդարման սրահի։
Ալահա Մաջիդը, ով ապրում է Նյու Յորքում, իր դստեերը լույս աշխարհ է բերել փետրվարի 15-ին։ Ծննդաբերության ժամանակ իր դիմահարդարման նկարները, որոնք արել էր նրա քույրը, նա տարածել էր ինստագրամում, ինչն ուղղակի ցնցել է համացանցը։
Կինը նշում է, որ ինքը դիմահարդարվում էր, չմոռանալով անգամ կեղծ թարթիչներ դնել, որպեսզի գեղեցիկ տեսքով դիմավորեր իր արքայադստերը։
«Ես դադար էի տալիս կծկումների ժամանակ, իսկ երբ այն անցնում էր, շարունակում էի դիմահարդարվել։ Ես ինձ հետ հիվանդանոց էի վերցրել դիմահարդարման միայն իմ ամենասիրելի իրերը»,-ասել է Ալահան։
Նկարներից մեկի տակ էլ Ալահան գրել է, որ ծննդաբերական ուժեղ ցավի ժամանակ նրա ամուսինն է խոզանակով շարունակում դիմահարդարումը։
Կինը, սակայն, զարմացած է, թե ինչպես իր նկարները ընդամենը 1 գիշերվա մեջ խառնաշփոթ առաջացրին համացանցում։