ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզում անասնակեր չկա. մի տուկը 1500 դրամ է. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Շիրակի մարզի գյուղական հա­մայնքներում սկսվել է խոտ­հունձը: Armtimes.com-ին պարզ դարձավ, որ Շիրակի ցանքատարածություններն այս տարի այնքան էլ բերքա­տու չեն, գյուղացիները դժ­գոհ են:

Մասնավորապես, մարզի Կապս համայնքում խոտի ցանքատարա­ծությունները չեն հնձում: Գյուղապետ Լորիկ Մկոյանը Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում անասնակերի լուրջ խնդիր է առաջանալու մարզում:

«Դաշտերի վիճակն այս տարի վատ է: Բնական խոտ չկա, իսկ ցա­նովի խոտերի (կորնգան, առվույտ) բերքն էլ շատ քիչ է: 2-3 օր է քաղելը սկսել ենք, բայց օգուտ չկա: Կորն­գանի բոյը հազիվ 15-20 սանտի­մետր է: Դաշտ կա, որ խոտ չկա, տեղ էլ կա, որ մի 30 հատ տուկ հա­զիվ դուրս գա»,- Armtimes.com -ի հետ զրույցում դժգոհելով ասաց Կապսի գյուղապետը:

Համայնքապետը հավաստիաց­նում է, որ նախորդ գյուղատնտեսա­կան տարում մեկ հեկտարից մինչև 450 հակ է հնարավոր եղել ստանալ: Հիմա նվազել է բերքատվությունը, կատարված ծախսերը ստացված արդյունքին համապատասխան չեն: «Մեկ հեկտարը քաղելու համար 12 հազար դրամ և 10 լիտր վառե­լիք է պետք, մեկ տուկ կապելը 100 դրամ է, բայցի դա, նաև թելն ենք առ­նում, մեկ հատ տուկ տեղափոխելը 150 դրամ է»,- Armtimes.com -ին տե­ղեկացրեց Լորիկ Մկոյանը:

Գյուղապետը նշում է, որ արդեն անասնակերի կտրուկ գնաճ է նկատվում, որը լինելու է շարունակական: Մկոյանի խոսքով՝ մարզում առաջիկա ձմռանը անասնակերի բացակայության պատճառով հար­կադիր մորթ կիրականացվի: Այս մտավախությունը անասնատերերին խուճապի է մատնել:

«Խոտի գներն արդեն թանկաց­րել են: Հիմա մի տուկը 1500 դրամ է, ձմռանը կդառնա 2000 դրամ: Ամասիա էլ որ խոտ չեղավ՝ ավելի կթան­կանա: Ով էլ հնարավորություն չու­նեցավ գնելու, ստիպված վաճառե­լու է անասունը կամ հարկադիր մոր­թի ենթարկի»,- եզրափակում է Կապսի գյուղապետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular