ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորի կնոջը 380 միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն են նվիրել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի ընտանիքը նախորդ տարի ավելացրել է իր անշարժ գույքը ևս 4–ով: Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը 2016թ. ձեռք է բերել առանձնատուն և 3 հողամաս: Առանձնատունը գնվել է 380 միլիոն դրամով, իսկ հողամասերը՝ համապատասխանաբար 9,8 և 3 միլիոն դրամով: Այս մասին տեղեկանում ենք Ուզունյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներակայացված 2016թ. տարեկան հայտարարագրից:

Դատավորի կնոջ հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ այս անշարժ գույքը վերջինս անձամբ չի գնել, այլ ստացել է որպես նվիրատվություն կամ օգնություն, որն էլ կազմել է իր եկամուտների մի մասը: Տարեկան եկամուտների մնացած մասը գոյացել է 330 հազար դրամ կենսաթոշակից: Իսկ դրամական միջոցներ վերջինս չի ունեցել:

Ինքը դատավորը հայտարարագրել է 3 միլիոն դրամական միջոցներ և 19 միլիոն 861 հազար դրամ տարեկան եկամուտներ, որոնք ստացվել են երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular