ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռերի պայքար «Երկիր Ծիրանիում».«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջատների աշխարհում էգ միջատները սովորաբար ուտում են որձ միջատներին: Կենդանական շատ տեսակներում են իգական սեռի ներկայացուցիչները դոմինանտ: Մարդն էլ է, իհարկե ունի կենդանական բնազդներ, բայց ապրում ու առաջնորդվում է բանականությամբ: Մանավանդ մարդն, ով հավակնում է ոչ միայն ապրել իր կյանքը, այլև զբաղվել քաղաքականությամբ ՝ այսինքն պատասխանատվություն վերցնել այլոց կյանքի համար ևս: Ու այս դեպքում պիտի աշխատեն ոչ թե բնազդները, այլ բանականությունը:

Արդեն հայտնի է դարձել, որ «Երկիր Ծիրանի» Երևանի ավագանու խմբակցության երկու անդամների հանդեպ կուսակցությունն անվստահություն է հայտնել ու առաջարկել թողնել մանդատները: Դատելով երկուստեք հնչող մեկնաբանություններից՝ պատճառն այն է, որ ավագանու երկու անդամները (արական սեռի) չեն լսել ավագանու մյուս երեք անդամներին (իգական սեռի), չեն դրսևորել էմոցիոնալ վարք ավագանու նիստերի ժամանակ և այլն:

Կհրաժարվեն մանդատներից Ծիրանիի երկու տղամարդիկ, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց Զարուհի Փոստանջյանը յուրատեսակ ֆեմինիստական ու սեքսիստական արշավ է սկսել քաղաքականության մեջ: Սրա հիմքերը տեսանելի էին վաղուց: Արդեն երկար ժամանակ, ըստ էության, ժառանգություն կուսակցության անգործության պայմաններում, Փոստանջյանը միայնակ էր տանում իր քաղաքական գիծը: Թե ինչպիսին էր այդ գիծը, մենք տեսնում էինք ամեն օր ՝ սկանդալներ, աղմուկ, անախորժություններ, հնարավորինս ռադիկալ հակադրություններ այդ պահի քննարկվող օրակարգին, անկախ նրանից՝ այդ օրակարգն իշխանական էր, թե ընդդիմադիր:

Հիմա, քաղաքականության մասին այս պատկերացումներով Փոստանջյանը կուսակցություն է ստեղծել, ու ցանկանում է իր պես մտածող ու գործող մարդկանց հավաքել շուրջ: Մնում է մի հարց, արդյո՞ք անվստահության տակ հայտնված տղամարդ անդամները մինչև վերջերս չէին հասկացել Փոստանջյանի քաղաքական ոճի առանձնահատկությունները, թե ամեն դեպքում հույս են ունեցել, որ ավագանու աշխատանքների սկսելով տիկնոջ ոճը կփոխվի: Փոստանջյանի այդ ոճը չի կարող փոխվել, երբ քաղաքական ասելիք չունես, բայց ցանկանում ես զբաղվել քաղաքականությամբ, ստիպված ես դիմել աղմուկ-աղաղակի մեթոդին, դա հռչակել գաղափարախոսություն, իսկ դրանից շեղվողներին էլ ՝ դավաճան:

Ինչ լավ է, որ երևանցիների ճնշող մեծամասնությունը ոչ ադեկվատ ծիրանենիներին ձայն չտվեց, թե չէ հիմա քաղաքի կառավարումը ոչ ադեկվատ ձեռքերում էր հայտնվել։ Իսկ մենք կշարունակենք հետևել այս նորաթուխ կուսակցության հետագա քայլերին։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular