ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանի ամենախոշոր բանտում կանայք անկարգություններ են սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կին դատապարտյալներն անկարգություններ են իրականացրել Աֆղանստանի խոշորագույն Փուլի Չահրի բանտում` հղումով Kdaama Press-ին, հայտում է РИА-ն:

Հաղորդվում է, որ կին դատապարտյալները բողոքի ակցիա են իրականացնում բանտում` պահանջելով բարելավել քրեակատարողական հիմնարկի պայմանները: Նշվում է, որ կանայք հրդեհել են բանտի որոշ մասնաշենքեր:

Բողոքի ակցիայի ընթացքում տուժածների, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չկան: Նշվում է միայն, որ հնարավոր է կանայք պատանդ են վերցրել:

Փուլի Չահրի քրեակատարողական հիմնարկը հիմնվել է 1980-ական թվականներին: Բանտի առանձին մասնաճյուղերում պահվում են կին եւ տղամարդ դատապարտյալներ: Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նախկինում բազմիցս ահազանգել են բանտի վատ կենցաղային պայմանների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular