Ինչ են ցանկանում կանայք, որոնց մասին երբեք չեն բարձրաձայնի
ՖՈՏՈԿանայք ոչ միշտ են խոսում այն մասին, թե ինչ են իրենք իրականում ուզում, ուստի երբեմն տղամարդիկ պետք է կարողանան «լսել» նրանց առանց խոսքերի:
Կանայք ցանկանում են, որ տղամարդիկ թեթև հպվեն իրենց ֆիլմ դիտելիս: Նրանք չեն ցանկանում, որ միասին անցկացրած ժամանակը միայն սեքսով զբաղվելու առիթ լինի:
Կինը ցանկանում է, որ տղամարդը մատներով շոյի իր ուսը, վարսերն ու ձեռք: Նա ուզում է, որ տղամարդուն դուր գա իրեն հպվելը, որ դա արդեն ինքնաբերաբար ստացվի՝ ցույց տալով, կնոջ հանդեպ քնքշանքը բնական է: Հպումները պետք է տղամարդկան մի մասը դառնան, այլ ոչ թե նպատակին հասնելու միջոց:
Կանայք ցանկանում են, որ տղամարդիկ զարմացնեն իրենց, սակայն ոչ «ֆիլմային» ժեստով, քաղցր խոսքերով կամ սերենադ երգելով:
Նրանք ուզում են որևէ բան, որը ռոմանտիկ կլինի միայն երկուսի համար և հասկանալի կլինի միայն իրենց: Օրինակ՝ ծանր աշխատանքային շաբաթվա ավարտին նրանց կարող է զարմացնել խոզապուխտով ձվածեղը, պանիրն ու սուրճը:
Կանանց կարելի է նաև զարմացնել խմիչքների և սեղանի խաղերի հավաքածուով: Սա հնրավորություն կտա համեղ կոկտեյլներ վայելելիս վերջապես պարզել, թե ով է ավելի լավ Մոնոպոլիա խաղում:
Տղամարդիկ կարեղ են ընտրել նաև իրենց սիրելիների ամենասիրոծ ֆիլմը և միասին «ֆիլմերի գիշեր» կազմակերպես: Կանայք ցանկանում են վստահ լինել, որ տղամարդիկ ուշադիր են փոքրիկ մանրուքների նկատվամբ:
Կանանց հարկավոր է, որ տղամարդիկ պատմեն իրենց սիրո մասին՝ հատկապես տարօրինակ պահերին, երբ իրենք ամենաքիչն են սպասում նման խոսքեր: Նրանք ուզում են, որ այդ խոսքերը հիշեցնեն նուրբ, թեթև համբույրն, որի կարիքն իրենք այդքան ունեն:
Նրանք ուզում են, որ իրենց սերը լինի թեթև, այլ ոչ թե հիմնված «մեծ առիթների» վրա, որոնք տղամարդիկ ստիպված են նշել: Իհարկե կարելի է կազմակերպել հատուկ միջոցառումներ, սակայն կան բաներ որոնք հազար անգամ ավելի հաճելի են: Օրինակ՝ կանանց համար շատ կարևոր է սիրո խոսքեր լսել այն պահին, երբ իրենք իրենց գրավիչ չեն համարում և նման խոսքեր չեն ակնկալում:
Կինը միշտ ուզում է, որ տղամարդն իր հանդեպ տածած սերն արտահայտի իր ընկերների առջև: Նա ուզում է, որ ընկերների ներկայությամբ սիրելին համբուրի իր այտը, կատակի նրա հետ և պահի իրեն ինչպես միշտ:
Նա չի ցանկանում բեռ լինել և խանգարել ուրիշի ուրախությանը: Նա լսում է, թե ինչպես են ուրիշ տղամարդիկ խոսում իրենց ընկերուհիների մասին և պատմում, որ այդ հարաբերությունները շատ բարդ են իրենց համար: Կինը երբեք չի հարցնի, սակայն նրա համար կարևոր է իմանալ, որ իր զուգընկերն իր մասին նման կարծիքի չէ:
Նա ուզում է երկտող ստանալ տղամարդուց և զարմանալ, որ նա հիշում է այն, ինչի մասին ինքն արդեն մոռացել է: Նրա համար շատ կարևոր է, որ տղամարդն ասի. «Ես ամեն ինչի մասին արդեն հոգացել եմ»:
Չկա ավելի հաճելի բան, քան այն, որ որևէ մեկը շատ ավելի լավ գիտի քո գործերի մասին, քան դու և կարող է պլաններ կազմել ձեզ համար, քանի որ իրական ռոմանտիկան մտածելն ու ճիշտ քայլեր անելն է:
Կանայք չեն ուզում, որ տղամարդիկ հիշեն իրենց մասին միայն երեկոյան, երբ չեն ցանկանում միայնակ մնալ: Նրանք չեն ուզում լինել այն մարդը, ում մոտ տղամարդը ձևացնում է, թե ֆիլմ է դիտում, սակայն իրականում մտածում է միայն նրա գրկում մի քանի ժամ անցկացնելու մասին:
Կանայք ուզում են, որ տղամարդիկ նախապես ծրագրեն հանդիպումները և ավել ժամանակ վատնեն դրանք յուրահատուկ դարձնելու համար:
Նրանք չունեն տղամարդկանց գումարի կամ նվերների կարիքը: Նրանց հարկավոր է իրենց սիրելիի ժամանակն ու ուշադրությունը:
Այս արագ փոփոխվող աշխարհում կանայք ունեն իրենց սիրելի տղամարդկանց համբերության կարիքը: