ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը ծրագիրը ներկայացնելուց հետո թղթի վրա խաչ նկարեց, որի եզրերը մգացրեց. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:

Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգացրել է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular