Գևորգ Մարտիրոսյանը՝ Մոսկվայում նկարահանած տեսահոլովակի և հերոսուհու ընտրության մասին
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Որոշ ժամանակ էկրանային դադար վերցրած երգիչ Գեւորգ Մարտիրոսյանն օրերս իր հանդիսատեսին է հանձնել նոր՝ «Ամենասիրուն» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Life.panorama.am-ի հետ զրուցում երգիչը նշեց, որ ստեղծագործող մարդու համար էկրանային դադարները պետք են.
«Միշտ էլ գալիս է ժամանակ, երբ պետք է մի փոքր հանգստանալ՝ ավելի մեծ էներգիա վերցնելու ու ներկայանալու համար: Թեեւ դադարը միայն հանդիսատեսի համար էր, այս ընթացքում պարապուրդի մատնված չեմ եղել ու աշխատել եմ, պարզապես էկրաններին դա տեսանելի չի եղել: Ինչեւէ, հուսամ, որ առաջիկայում իմ ակտիվ գործունեությամբ կարդարացնեմ բացակայությունս, քանի որ ծրագրերս բավականին շատ են ու բուռն»,- նշեց Գեւորգը:
Խոսելով նոր՝ «Ամենասիրուն» երգի մասին՝ Գեւորգ Մարտիրոսյանը պատմեց.
«Երգի հեղինակը ընկերս է՝ Վիգեն Գեւորգյանը: Նա երաժիշտ չէ, բայց երբեմն-երբեմն ստեղծագործում է: Այս երգն էլ առաջին անգամ, երբ ցույց տվեց ինձ, անմիջապես հավանեցի: Նմանատիպ երգ իմ երգացանկում չունեի, ուստի տեսահոլովակ նկարահանելու որոշումը եւս շատ չուշացրի: Երգը կոմերցիոն չէ, այն շատ գեղեցիկ ստեղծագործություն է, որտեղ չկան հայկական, արեւելյան կամ մեկ այլ ազգի երաժշտություն հիշեցնող մելիզմներ, սա մաքուր էստրադային երգ է, որը անմիջապես իմ սիրտը գրավեց: Հուսամ՝ այս երգը շատ զույգերի համար խորհրդանշական կլինի, քանի որ գեղեցիկ սիրո մասին է»:
Տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է: Այն նկարահանվել է Մոսկվայում, եւ ինչպես Գեւորգը նշեց, բավականին մեծածավալ աշխատանքի արդյունքում հասել են ցանկալի արդյունքի.
Շարունակությունն՝ այստեղ.