2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ. Շարմազանով. «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց:
Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի).
«2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Կարեն Կարապետյանի անունը չհնչեց: Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլև հենց Կարեն Կարապետյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: