9 մթերք, որ օգնում են իրենց «նմանակ» օրգանին
ՖՈՏՈՔչերի մտքով անցած կլինի, որ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությունը պետք է հասկանալ բառացի։ Ձեզ ենք ներկայացնում 9 մթերք, որոնք նման են այն օրգաններին, որոնց համար նրանք օգտակար են։
Գազար - աչք
Եթե գազարը լայնակի կտրատենք, ապա կտեսնենք, որ այն նման է մարդկային աչքին։ Գազարի օգտակարությունն աչքերի համար անգնահատելի է: Եթե կանոնավոր կերպով գազար օգտագործենք, ապա տարեց հասակում տեսողության կորստի հավանականությունն է կնվազեցնենք:
Հունական ընկույզ - ուղեղ
Ամենևին էլ զարմանալի չէ, որ հունական ընկույզը մարդկային ուղեղ է հիշեցնում, քանի որ ընկույզում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն ապահովում են ուղեղի նորմալ գործունեությունը:
Նեխուր-ոսկորներ
Նեխուրի երկարավուն ցողունները հիշեցնում են ոսկորները: Դրանցում պարունակում է կրեմնիումի մեծ քանակ, որը կարգավորում է ոսկորների հանքայնացումը:
Ավոկադո - արգանդ
Ավոկադոյի նմանությունը արգանդին ևս պատահական չէ։ Իր մեջ պարունակվող ֆոլաթթվի մեծ քանակությամբ, ավոկադոն օգնում է կանանց պահպանել վերարտադրողականությունը(ֆոլաթթուն նվազեցնում է արգադի պարանոցի դիսպլազիայի առաջացման ռիսկը)։
Կակղամորթ(ոստրե) – արական սեռական գեղձ
Գիտնականները հավաստում են, որ կակղամորթները(ոստրե) դրական ազդեցություն են ունենում տղամարդու առողջության վրա, քանի որ նրանցում պարունակվում է ֆոլաթթու ու ցինկ։
Թուրինջ - կուրծք
Ցիտրուսային մրգերը պարունակում են, այսպես կոչված «լիմոնոիդներ», որոնք կանխարգելում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:
Լոլիկն - սիրտը
Կիսած լոլիկը կտրվածքով սիրտ է հիշեցնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա ևս օրինաչափ է, քանի որ լիկոպինի պարունակության շնորհիվ լոլիկը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Կարմիր գինի – արյուն
Կարմիր գինին շատ նման է արյան: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու պոլիֆենոլներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են խոլեստերինից: Բացի այդ կարմիր գինին ջրիկացնում է արյունը՝ խոչընդոտելով արյան մակարդուկների առաջացումը:
Կոճապղպեղ – ստամոքս
Այս արմատն օգնում է հաղթահարել սրտխառնոցը: Այն պարունակում է գինգերոլ, որն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ:
Աղբյուր՝ med.tert.am