ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քուվեյթը Քաթարին է հանձնել 13 պահանջով ցուցակ. կատարման համար տրվել է 10 օր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական ծովածոցի մի քանի երկրներ Քաթարից պահանջել են փակել իր տարածքում գործող թուրքական ռազմաբազան, դադարեցնել Al Jazeera հեռուստաալիքի հեռարձակումը և դիվանագիտական կապերը Իրանի հետ խզել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։

Ցուցակը քաթարական իշխանություններին է հանձնվել Քուվեյթի կողմից։

Մի շարք պահանջների մեջ նշվում է ահաբեկչության մեջ կասկածվողների արտահանձնում և ընդդիմադիր ուժերի մասին տեղեկատվության տրամադրում, որոնց գործունեությունը Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և Բահրեյնում հովանավորել է Քաթարը։

Ցուցակում ներառված է 13 պահանջ, իսկ քաթարական իշխանություններին դրանք իրագործելու համար տրվել է 10 օր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular