Սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել Հնդկաստանում, Պակիստանում ու Բանգլադեշում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցիներին Ռոսպոտրեբնադզորը զգուշացրել է, որ Հնդկաստանում, Բանգլադեշում ու Պակիստանում սիբիրյան խոցի բռնկման օջախներ կան:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Բանգլադեշում հիվանդության հետևանքով մեկ երեխա է մահացել; Երեք մեծահասակ հոսպիտալացվել է հիվանդության կասկածանքով: Նրանց մոտ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել վարակված կենդանու միսը ուտելուց հետո:
Այս տարվա մայիսի 25-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սիբիրյան խոցով հիվանդացածների թիվը Բանգլադեշում հասել է 25-ի: Իշխանությունները համալիր միջոցառումներ են իրականացնում տարածումը կանխելու համար:
Պակիստանի շրջաններից մեկում՝ Քուրամում հունիսի 10-ին մոտ 40 կով ու խոյ է ոչնչացվել:
Հայաստանում վերջին անգամ սիբիրյան խոց հիվանդություն գրանցվել է երկու տարի առաջ՝ օգոստոսին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարակի աղբյուր հանդիսացած միսը բերվել էր Վրաստանից: