ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում ուղղաթիռի կործանման հետեւանքով մահացածների մեջ եղել են գնդապետեր, գեներալի կին ու երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Գիրեսուն նահանգի Ալուջրայի շրջանում հուլիսի 5-ին կործանված ուղղաթիռի 7 զոհերի ինքնությունը հայտնի է դարձել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ բարձրաստիճան զինվորականներն իրենց կանանց ու երեխաների հետ Ռամադանի տոնի առթիվ ցանկացել են այցելել զորամասեր, որի ժամանակ էլ վատ եղանակային պայմանների հետւանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումն ու կործանվել։

Ուղղաթիռի ընկնելու հետեւանքով 7 հոգի զոհվել են, 8-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ զոհերի մեջ են 2 փոխգնդապետեր, տարածաշրջանի ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Մուսթաֆա Դողրունի կինն ու դուստրը եւ այլ զինվորականների կանայք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular