ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թարթիչները խտացնելու 10 եղանակ

ՖՈՏՈ
Երկար ու խիտ թարթիչներ ունենալու երազանքը պետք չէ կապել միայն թանկ թարթչաներկ ունենալու հետ: Ավելի կարևոր է հետևողական խնամքը, որպեսզի մեր գեղեցիկ արտևանուքները միայն տեսողական խաբկանք չլինեն:
 
1. Քնելուց առաջ թարթիչներին վազելին քսեք և լվացեք միայն առավոտյան: Դա կխթանի Ձեր թարթիչների աճը:
 
2. Ամեն երեկո թարթիչներին բողկի յուղ քսեք, որը կարող եք ձեռք բերել դեղատնից: Հետևեք, սակայն, որ հանկարծ յուղը չընկնի աչքի լորձաթաղանթի մեջ: Թողեք 10-15 րոպե, ապա մաքրեք չոր բարձիկով:

3. 1 թեյի գդալ գերչակի յուղը (касторовое масло) և А վիտամինի յուղային լուծույթը խառնեք ալոեի հյութի հետ: Ստացվածը քսեք թարթիչներին փոքրիկ խոզանակով: Գործողությունը կատարեք քնելուց 2-3 ժամ առաջ, իսկ պառկելուց առաջ մաքրեք աչքերը չոր բարձիկով:

4. Խառնեք 50 մլ կտավատի յուղը և 2-3 կաթիլ խաղողի կորիզների յուղը: Տաքացրեք ստացված խառնուրդը, քսեք չոր բարձիկների և դրանք դրեք աչքերին 15-20 րոպեով, ապա լվացեք աչքերը գոլ ջրով:

5. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնեք 4 շաբաթ շարունակ:
 
6. Որոշ ժամանակով հրաժարվեք թարթիչների ջարդիչից: Այն աննկատ բայց լուրջ վնաս է հասցնում՝ կանխելով դրանց աճը: Աշխատեք հազվադեպ օգտագործել:
 
7. E վիտամինի յուղը ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի խտացնել և փայլ հաղորդել:
 
Հոդվածն ամբողջությամբ՝  Blognews.am-ում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular