ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայանքերի խոշորացումը Հայաստանի համար կարևոր բարեփոխումներից մեկն է. Ստեփան Մարգարյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը համայնքերի խոշորացումը համարում է Հայաստանի համար կարևոր բարեփոխումներից մեկը:

«Այն, ինչ որ հիմա արվում է, իմ կարծիքով, այն չի, ինչ որ վերջնական պետք է լիներ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ս.Մարգարյանը:

Ըստ նրա՝ դա լավ հնարավորություն է, քանի որ ծրագրի շնորհիվ փոքր համայնքները միավորվում են և համատեղ հնարավոր կլինի ինչ-որ հարց լուծել:

«Մենք տեղական ինքնակառավարում, ըստ էության, շատ համայնքներում չունենք, քանի որ քիչ թվաքանակով ազգաբնակչություն ունեցող գյուղերում, ասենք, հարյուր բնակչություն ունեցող գյուղում, տեղական ինքնակառավարում ասածը վերապահում է պահանջում: Պարզ է, որ այդ ինստիտուտն այնտեղ չի աշխատի», - նշեց Ս.Մարգարյանը:

«Օրինակ, շատ գյուղերում աղբահանություն չի կատարվում, քանի որ չունեն այդ հնարավորությունը, եթե միավորվեն մի քանի գյուղեր, նրանք կկարողանան մեքենա ձեռք բերել, մի քանի հոգու աշխատավարձով ապահովել, որով հնարավոր կլինի իրականացնել այդ ծառայությունը», - ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ միավորված համայնքների բնակիչները դժգոհում են՝ հայտարարելով, որ մի տեղեկանք վերցնելու համար ստիպված են մի համայնքից մյուսը տեղափոխվել, Ս.Մարգարյանը նկատեց, որ «հիմա առաջվա պես ամեն բանի համար տեղեկանք չեն ուզում»:

«Ես սա ավելի շատ համարում եմ էմոցիոնալ դաշտից եկած խոսքեր: Շատ չեն դեպքերը, երբ մեկին ինչ-որ տեղեկանք է պետք, բացի դա, ցանկացած համայնքում ստեղծվում է մի մարմին, որը բոլոր նման լիազորություններով օժտված է: Չեմ բացառում, որ հետագայում խնդիրներ լինեն այս համակարգի հետ կապված, բայց այս ռեֆորմի ձևից չի երևում, որ այն վատ է լինելու», - հավելեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular