ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր դեպքում ՀՀ բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Ժողովրդագրական վիճակը քրիստոնյա երկրներում բավականին մտահոգիչ է, իսկ դրանց լուծման բանալին քրիստոնյա աշխարհը դեռ չի գտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ եթե մի քրիստոնյա երկրում, որտեղ կա նաև ոչ քրիստոնյա հատված, և փորձ է արվում խրախուսել ժողովրդագրական խնդիրների լուծումը, ապա այն տեղի է ունենում ոչ քրիստոնյա հատվածի աճի շնորհիվ:

«Այս պարագայում այն չափազանց բարդ լուծելի խնդիր է: Կարծում եմ, միայն ներքին ռեսուրսների հաշվին հնարավոր չէ ապահովել Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, որ մինչև 2040 թվականը բնակչության թիվը կհասնի 4 մլն-ի: Այսինքն, եթե կարողանանք կազմակերպել ներգաղթ, բնակչության ավելացումը հնարավոր կլինի մեր այն հայրենակիցների կամ նրանց առաջին սերնդի հաշվին, ովքեր լքել են Հայաստանը բավականին բարդ տարիների ընթացքում»,- ասաց Մինասյանը:

Նրա կարծիքով` ժողովրդագրական խնդիրը Հայաստանի նման երկրների համար կարելի է համարել ինտեգրալ խնդիր: Նրա խոսքով` եթե բոլոր ոլորտներում հավասարապես չիրականացնենք բարեփոխումներ, դժվար կարողանանք առաջիկայում ունենալ 4 մլն բնակչություն:

Մինասյանը նաև նկատեց, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում մի շարք բարեփոխումներ են կատարվել:

«Մենք ունենք մի խնդիր` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը մեզ տևական ժամանակ ուղեկցելու է: Այս պարագայում 4 մլն ազգաբնակչություն ունենալը ենթադրում է մի բան, որ երկրում պետք է ամեն ինչ արվի՝ արդար, ապահով, մրցակցային հնարավորություններ ապահովելու միջոցով»,- ասաց նա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular