ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանո՛ աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելու՞ ես... բաժանվի՛ր էդ դավաճանից

ՖՈՏՈ

Ես չգիտեմ՝ ինչից է դա, բայց մեր հայ հայտնիներից շատերն իրոք չգիտեն՝ իրականում ինչի մասին է պետք խոսել ու ինչի մասին լռել: Էսօր աչքովս ընկավ մի հարցազրույց, որտեղ դերասան Սարգիս Գրիգորյանի կինը պատմում է, թե ինչ ծանր ապրումներ է ունեցել, երբ էկրանին տեսել է ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի «բաց» տեսարանը դերասանուհիներից մեկի հետ: Մանոն մանրամասն ներկայացնում է ՝ ինչպես է լսել այդ բոթը: Մեջբերում եմ Մանոյի ասածները. «Մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Երբ սկսեցին վայբերով նկարներ ուղարկել ինձ, բզբզալ, հարցնել` հո չենք վիճել, մտածեցի` գուցե պիտի ավելի բուռն ռեակցիա տայի։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն»,- պատմեց Մանոն։ Ու էս տողերը կարդալուց հետո զարմանում ես՝ լավ, իսկապե՞ս էս կարգի անտակտ ու անմակարդակ մարդիկ դեռ կան մեր կյանքում, որ բռնեն, խալխի ամուսնուն ֆիլմից ինչ-որ կադրից հեռախոսով ֆոտո անեն էկրանից, վայբերով ուղարկեն, ասել է թե՝ հարցրած կուզենան «Մանո աղջիկ, ու էսքանից հետո դու սրա հետ դեռ ապրելո՞ւ ես... Բաժանվիր էդ դավաճանից»... Ինչ ասես, սա է մեր հասարակությունը, ու սա ողբերգություն է: Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտ փաստ է, որ Սարգիսը չի դավաճանել Մանոյին, ուղղակի իր մասնագիտական գործունեության շրջանակներում մի քիչ ավելի համարձակ գրկել է իր խաղընկերուհուն: Այ հիմա եմ հասկանում, թե ինչու են այսքան շատ հայ ընտանիքներ քանդվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular