Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների
ՖՈՏՈMed.Tert.am/Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե մեկ այլ մի քանի դիետա, որոնց երկարատև պահպանումը, սակայն, այնքան էլ օգտակար չէ առողջության համար:
Աղբյուրն առանձնացրել է վտանգավոր դիետաները:
Սպիտակուցային դիետա
Սպիտակուցային դիետայի հիմնական վտանգը սպիտակուցների մեծ քանակությունն ու լիարժեք ճարպերի բացակայությունն է, առանց որոնց անհնարին է օրգանիզմի կանոնավոր գործունեությունը: Բացի այդ, սպիտակուցներով հարուստ դիետան նպաստում է օրգանիզմում թունավոր նյութերի կուտակմանը, թթվայնության բարձրացմանը և վաղաժամ ծերացմանը: Նման դիետայի պարագայում պետք է սննդակարգից չբացառել ոչ կրախմալային բանջարեղենը և կանաչեղենը: Միայն մրգերի, բանջարեղենի և շիլաների առկայությունը կարող է նպաստել նյութափոխանակության կարգավորմանը: Իսկ նյութափոխանակության խանգարումը կարող է հանգեցնել փորկապության, երիկամներում քարերի կուտակման և օրգանիզմի թունավորման:
Անաղ դիետա
Այս դիետան ևս մեծ վնաս է հասցնում օրգանիզմին: Աղի մեծ քանակությունն, իհարկե, վնասակար է առողջության համար, սակայն օրական 5-6 գրամն անհրաժեշտ է նյութափոխանակության համար, հատկապես եթե օրգանիզմը սովոր է յոդացված աղի օգտագործմանը:
Հնդկաձավարի դիետա
Շատերին հայտնի հնդկաձավարի դիետան վտանգավոր է նրանց համար, ովքեր արյան մակարդման բարձր մակարդակ ունեն, քանի որ հնդկաձավարը ևս խտացնում է արյունը երկաթով հարուստ լինելու շնորհիվ: Իսկ ընդհանուր առմամբ այս դիետայի վտանգավորությունն այն է, որ հնդկաձավարը ջրազրկում է օրգանիզմը` դրանով իսկ խախտելով օրգանիզմի նյութափոխանակությունն ու մարսողությունը` բերելով փորկապության:
Առանց ածխաջրի դիետա
Մեր օրգանիզմի համար սովոր ցանկացած բաղադրիչի` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի ամբողջական բացառումը սննդակարգից հանգեցնում է որոշակի խանգարման օրգանիզմում: Ածխաջրերի բացառման պարագայում ծանրաբեռնվածությունն ընկնում է երիկամների և լյարդի, անոթային համակարգի վրա: