ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ փոփոխություններ է հարկավոր անել սննդակարգում՝ վարսերի առողջությունը վերականգնելու համար

ՖՈՏՈ

Վարսերի առողջական վիճակը ստուգելու համար հարկավոր է ընդամենը մի քանի վայրկյան ու մի բաժակ ջուր: Հարկավոր է բաժակի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, այնուհետև վերցնել 1-2 սմ հաստությամբ մազափունջն ու ընկղմել այն ջրի մեջ: Եթե վարսերը լողում են ջրի երեսին, ապա անհանգստանալու կարիք չկա, իսկ եթե դրանք իջնում են ջրի հատակը, ապա վարսեն ունեն վերականգնման կարիք, քանի որ խիստ վնասված են:

 

Սակայն նույնիսկ վնասված վարսեր ունենալու դեպքում խուճապի մատվելու կարիք չկա, քանի որ վարսերի վերականգնումն այդքան էլ բարդ չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորհուրդներ, որոնք կօգնեն շատ արագ վերականգնել մազերի որակը:

 

Հարկ է հիշել, որ բացի վարսերը սնուցող դիմակներից, հարկավոր է նաև որոշ փոփոխություններ անել սննդակարգում:

 

Չոր ու փխրուն վարսեր

 

Շատ հաճախ ճարպաթթուների պակասի հետևանքով վարսերը չորանում են ու դառնում փխրուն: Առողջ, ամուր ու փայլուն վարսեր ունենալու համար հարկավոր է սննդակարգում ներառել անհրաժեշտ ճարպաթթուներով հարուստ սննդամթերք (յուղոտ ձուկ, հացահատիկներ, ընկուզեղեն, ձիտապտուղ, ավոկադո, բուսայուղ): Հարկավոր է շաբաթական գոնե չորս անգամ ձուկ ուտել և ամեն օր նախաճաշին մի փոքր կտավատի և դդմի սերմեր օգտագործել: Բացի այդ, վարսերին խոնավություն է հարկավոր, ուստի անհրաժեշտ է օրական 6-8 բաժակ ջուր խմել:

 

Յուղոտ վարսեր

 

Ճարպագեղձերի գերակտիվությունը հաճախ պայմանավորված է լինում B խմբի վիտամինների պակասով, իսկ այս վիտամինները կարելի է ստանալ ընկուզեղենից, հացահատիկներից, կաթնամթերքից, հավկիթից, ցորենի ծիլերից, լոբազգիներից ու կանաչեղենից:

 

Խամրած վարսեր

 

Մազերի խամրածության պատճառը, ամենայն հավանականությամբ, ցինկի պակասն է, իսկ այդ խնդրից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը ոստրեներ ուտելն է, ինչը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ: Սակայն ցինկով հարուստ են նաև վարսակը, լոբազգիները, հավկիթը, կաթը, սև հացն ու արևածաղկի սերմերը: Խամրածության դեպքում վարսերի համար շատ օգտակար կլինի նաև թիրոզինը, որը մեծ քանակությամբ պարունակվում է նշի, ավոկադոյի, բանանի, կաթնամթերքի, քունջութի և դդմի սերմերի մեջ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular