Աշխարհի ամենաճկուն աղջիկը (ֆոտոշարք)
ՖՈՏՈՌուս սպորտսմենուհի Յուլիա Գյունտելը (հանդես է գալիս Զլատա կեղծանվամբ) նկարվել է անկեղծ ֆոտոշարքում 2016 թվականի օրացույցի համար, որը դուրս կգա «Ճկունության մեջ արտահայտված գեղեցկությունը» անվամբ։
29-ամյա սպորտսմենուհին վերջերս է բաժանվել ամուսնուց։ Նա ասել է, որ որոշել է ցուցադրել գեղեցիկ մարմինը՝ հոգու վերքերը բուժելու համար։
Օրացույցում կհայտնվեն աղջկա 12 նկարները, որոնցում նա ներկայանում է ոչ միայն անկեղծ դիրքերով, այլ նաև հետաքրքիր հագուստներով։ Նկարներից մեկում նա ամբողջությամբ մերկ է։
Գյունտելի ճկունությունը բացահայտվել է, երբ նա ընդամենը 4 տարեկան էր։ 6 տարեկանում նրան արդեն ընդունել էին կրկեսային ուսումնարան, իսկ 16 տարեկանում նա ծնողների հետ Ռուսաստանից մեկնել է Գերմանիա, որտեղ էլ հիմա ապրում է։