Պարզ խորհուրդներ սրտի առողջությունը պահպանելու համար
ՖՈՏՈՄարդու սիրտ-անոթային համակարգի նորմալաշխատանքի համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների:
Առհասարակ սրտի հիվանդությունները տղամարդկանց և կանանց մոտ վիճակագրական առումով գրեթե հավասարակշռության մեջ են, սակայն նախանշանները կանանց մոտ մի քիչ այլ են:
Եթե կինն արդեն հատել է 40 տարեկանի սահմանը և ունի սրտխառնոց, վզի շրջակայքում ցավեր, սառնություն է զգում, ապա նախ և առաջ պետք է դիմի բժշկի, շատ հնարավոր է, որ նրա մոտ առկա լինի սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խափանում:
Բացի այդ պետք է հետևել սննդակարգին և օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են օմեգա 3 ճարպեր, պարզապես անհրաժեշտ է ուտել ընկույզ կամ ձկնեղեն:
Վիճակագրական տվյալների համաձայն, նրանք, ովքեր սեքսով զբաղվում են ամիսը 1 անգամ, նրանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը 45 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր զբաղվում են շաբաթական 2-3 անգամ: Բացի այդ, սեքսի ժամանակ արտադրվում է երջանկության հորմոնը՝ էնդորֆինը, որը ևս բավականին օգտակար է սրտի համար: Առողջ սիրտ ունենալու համար ցանկալի է նաև պարզապես սիրել, լինել սիրված, ունենալ ընկերներ և ժպտալ որքան հնարավոր է շատ, ինչը թույլ կտա անկեղծանալու, կիսվելու պրոբլեմներով և օրգանիզմից հանելու բացասական էներգիան: