ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստեր ծննդաբերության մասին, որ պետք է իմանա ցանկացած կին

ՖՈՏՈ
Life.Panorama.am/1. Ծննդաբերությունը բնական ընթացակարգ է, որը սկսվում է կնոջ ուղեղում: Բժիշկները մինչ այժմ չեն կարողանում պարզեն, թե ի՞նչն է հանդիսանում ծննդաբերության սկզբի առիթը:
 
2. Որքան շուտ են սկսում միջամտել ձեր ծննդաբերությանը, այդքան մեծանում է վատ արդյունքի հավանականությունը: 
 
3. Ծննդաբերության արհեստական արագացումը իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում և՛ մոր, և՛ երեխայի համար: Այն վտանգավոր է այնքանով, որ երեխան դուրս է բերվում դեռևս ծննդաբերակ անանպատրաստ  ճանապարհով, քանի որ բնական ընթացքում մինչ ծննդաբերությունը կնոջ օրգանիզմում կատարվում են փոփոխություններ, որոնք նպաստում են ծննդաբերությանը:
 
4. Ծննդաբերության գործընթացին յուրաքանչյուր  միջամտությունը իր հետ բերում է ռիսկեր, որոնք անպայման պետք է վերահսկվեն:
 
5. Պարտադրված զննությունները (էլեկտրոմոնիտորինգ, վագինալ զննություն) վնասակար են առողջության համար և հետաձգում են ծննդաբերությունը:
 
6. Էլեկտրոմոնիտորինգ անելու համար պահանջվում է, որպեսզի կինը պառկի մեջքի վրա, ինչը ոչ բարենպաստ դիրք է հանդիսանում ծննդաբերության համար: 
 
7. Միջամտության բացակայության պարագայում էլեկտրոմոնիտորինգի կարիք  չկա: Այդ նույն ինֆորմացիան բժիշկը կարող է ստանալ, եթե հատուկ սարքի միջոցով լսի մոր փորը: Դա արվում է միայն բժիշկների աշխատանքը հեշտացնելու համար:
 
8. Առաջին անգամ ծննդաբերող կնոջ մոտ ծննդաբերության գործընթացը կարող է ժամանակ առ ժամանակ արագանալ կամ դանդաղել: Մի քանի ժամ կծկումներից մինչ կծկումների դադարելը մինչև մյուս օրը նորմալ է, այդպիսով օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերության: Հանգստության համար կարելի լսել երեխայի սիրտը:
 
9. 5 սմ բացվածքից հետո գալիս է մաքսիմալ լարման ընթացքը: Լսեք Ձեր մարմնին. դա կհեշտացնի պրոցեսը: 
 
10.8 սմ-ից հետո մարմնի լարումը, կծկումներն ավելի է ուժեղանում: Այդ ժամանակ շատերը ցանկանում են պառկել և հանգստանալ, կամ կանգնել ծնկների վրա, այդպիսով օգնել ընթացքին, դա նորմալ է: 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular