ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է Wi Fi-ը դանդաղ քայքայում մեր առողջությունը

ՖՈՏՈ

Med.Tert.am/Ժամանակակից աշխարհում, որտեղ իշխում են նորարարական տեխնոլոգիաները, մեզ գրեթե ամենուր շրջապատում է Wi Fi անլար կապը։ Չնայած, որ այն իսկական հեղափոխություն է իրականացրել հեռահաղորդակցության բնագավառում, այնուհանդերձ՝ այն մեծ վտանգ է ներկայացնում մեր առողջությանը։

Ինչպես նշում է Healthy Food Team կայքը, Wi Fi-ի ցրիչն արտադրում է էլեկտրամագնիսական ալիքներ կամ այլ կերպ կոչվող՝ WLAN վտանգավոր ազդակներ։ Այն, որ մարդկանց մեծ մասն անտեսում է դրանց ներկայացրած վտանգը, կապված է այն փաստի հետ, որ նրանք չգիտեն այդ ազդակների ներկայացրած վտանգի իրական չափը։

Բրիտանացի մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ անլար կապի առկայությունը հանգեցնում է քրոնիկ գլխացավերի, ուժասպառության և հոգնածության զգացողության, քնի խանգարումների, ականջացավի։

Թվարկված խանգարումներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպայման անջատել Wi Fi-ի ցրիչը, երբ այն այլևս չեք օգտագործում: Քնելուց առաջ պետք է անջատել Wi Fi-ի բոլոր համակարգերը. բացի այդ, պետք է ցրիչը տեղադրել խոհանոցից ու ննջասենյակից որքան հնարավոր է հեռու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular