5 քայլ դեպի գեղեցիկ կազմվածք
ՖՈՏՈՈրպեսզի նիհարեք արագ և առանց խնդիրների, պետք է սկսեք գործել այսօրվանից։ Կանգնեք հայելու առաջ առանց հագուստի, որպեսզի գնահատեք ձեր կազմվածքը. ավելորդ քաշը կենտրոնանում է որովայնի շրջանում, ոտքերին և հետույքի շրջանում։
Ինչպե՞ս նիհարել և վերականգնել հին կազմվածքը.
1. Եթե ժամանակ չունեք ֆիթնես-սրահ հաճախելու համար, ապա օրական 20-30 րոպե հատկացրեք վարժություններ անելուն։ Կարող եք համացանցից ներբեռնել տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելու ցանկացած տեսանյութ։
2. Օրական արագ տեմպով քայլեք 30-40 րոպե ։
3. Ոտքերի և հետնամասի մկանների համար լավագույն վարժությունը կքանիստն է։ Կքանստելուց պետք է այնպես անել, որ կոնքերը չիջնեն ծնկներից ներքև. պատկերացրեք, որ նստում եք անտեսանելի աթոռի վրա և վեր եք կենում։
4. Անպայման կատարեք հրումներ գետնից։ Սկսեք 10 կրկնությունից և յուրաքանչյուր օր ավելացրեք դրանց քանակը։
5. Աշխատեք օրվա ընթացքում շատ շարժվել և խմել ոչ պակաս քան 1-1.5 լիտր ջուր։ Ջուրը օգնում է ազատվել շլաքներից և տոքսիններից, որոնք առաջացնում են ավելորդ քաշ։