ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխային կրծքով կերակրելու 5 կարևորագույն պատճառ

ՖՈՏՈ

Երեխային կրծքով կերակրելը նախընտրելի է, որովհետև.

  • այն նոր կյանքի համար հանդիսանում է ամենաամուր հիմնաքարը...Մայրական կաթը (մանավանդ սկզբնական շրջանում) պաշտպանում է երեխային հիվանդություններից: Այն պատվաստման դեր է կատարում:
  • կրծքի կաթն այն կատարյալ սնունդն է, որը պարունակում է երեխայի կյանքի առաջին 4-6 ամսում պահանջվող բոլոր բաղադրամասերն ու հեղուկները: Երեխայի համար այն ավելի դյուրամարս է քան մյուս կաթնախառնուրդներն ու կովի կաթը: Խորհուդ է տրվում երեխային կրծքով սնուցել գոնե 1 տարի:
  • կրծքով կերակրելը հարմար է և խնայոական...Կենցաղային դժվար պայմաններում կրծքի կաթն ամենավստահելին է: Կրծքի կաթը երեխայի համար լավագույն սնունդն է, որ կարող եք ունենալ ամենաէժան գնով:
  • կրծքով կերակրելն առանձնահատուկ մտերմություն է ստեղծում մոր և փոքրիկի միջև: Ժամանակը, որ դուք տրամադրում եք կրծքով կերակրելուն կլինի հոգեպես ամենաբավարարողը թե ձեր և թե մանկիկի համար:
  • կրծքով սնուցումը նպաստում է նաև մոր առողջությանը: Այն նվազեցնում է արյունահոսության, ձվարանների ու կրծքագեղձերի քաղծկեղի, սակավարյունության վտանգը:

Կրծքով կերակրվող երեխաներն ավելի առողջ են լինում...Մոր կաթը պարունակում է էլեմենտներ, որոնք նպաստում են օրգանիզմի իմունիտետի ձեռք բերմանը, պաշտպանում են փորլուծությունից, շնչուղիների և այլ վարակներից: Ոչ մի արհեստական կաթ այս դերը չի կատարում:

Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular