Գեղարքունիքի դատավորների կաշառքի գործով ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ չի հրապարակել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի և նույն դատարանի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործը բացահայտելու համար իրավապահները լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, մասնավորապես գաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակում ու այդպես հետևել այնտեղ անցուդարձին, արձանագրել, թե ինչպես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում նրա հետ:
Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ այս գործը քննող ՀՔԾ-ն դեռ որևէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշնչել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել»:
Մարամասն՝ թերթի այսօրվա համարում: