ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Օրը կընդգծի Խոյերի անհատականությունը, ինչպես նաև կստիպի ցուցաբերել ստեղծագործականություն, իդեալիզմ, պերֆեկցիոնիզմ: Հիանալի պայմաններ կստեղծվեն այն Խոյերի համար, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչ են ուզում, ունեն համոզմունքների հասուն և հստակ համակարգ: Այդ դեպքում դժվար չի լինի ցանկալին ստանալ ցանկացած ոլորտում, ներառյալ՝ ստեղծագործության և անձնական հարաբերությունների ոլորտը:

Ցուլ

Ցուլերն այսօր հեշտությամբ կտրվեն փողերը ծախսելու գայթակղությանը, հատկապես, եթե ձգտում են հարմարավետության, շքեղության, կամ մեծ է սեզոնային նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը: Ծախսերը կախված կլինեն պատասխանատվության և կազմակերպվածության աստիճանից: Չնայած բնական անձնական քմահաճույքներին՝ շատերի համար առաջնային կլինեն տան համար գնումները, ընտանիքի համար ապրանքները:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր կարող են ապավինել իրադրության կանխատեսելիությանը, սեփական և այլոց զգացմունքային արձագանքների ադեկվատությանը: Հաճախ իրադարձությունները կզարգանան ստուգված սխեմայով: Կարելի է ապավինել հավատարիմ գործընկերոջը, հին ընկերներին: Բացառություն կարող են լինել ֆինանսական գործերը. բացառված չէ, որ ստիպված լինեք զսպել ձեր ախորժակները, քանզի շրջապատը խուլ կլինի ձեր հետաքրքրությունների նկատմամբ:

Խեցգետին

Աստղերն այսօր հետ են պահում Խեցգետիններին վաղաժամ անխոհեմ քայլերից և միաժամանակ զսպում են նրանց նախաձեռնությունները: Այս կամ այն օբյեկտիվ շրջանակները թույլ չեն տա շատ փող ծախսել, խախտել նորմերը և կանոնները: Կարող է նաև ժամանակավոր պատնեշ դրվել բուռն զգացմունքներին, խառնվածքի բացահայտ արտահայտումներին: Զգացմունքային, գործնական և ռոմանտիկ Խեցգետիններին ինչ-որ բան չի բավականացնի:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում օգտվել պահից, որպեսզի նորից հստակություն մտցնեն գործերում և աշխարհայացքում, հավելյալ ամրապնդեն անձնական սահմանները: Ինքնավստահությունը և հոգեկան աշխարհի ընդհանուր կայունությունը մոտ ժամանակներս կարող են առանցքային գործոն դառնալ, հենց դրանք կնվազեցնեն ռիսկերը և կօգնեն անցնել փորձությունների շրջանը: Արժե համակերպվել որոշ ճանապարհների ժամանակավոր փակման հետ:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հրաժարվել անձնական նախաձեռնություններից, կրճատել ակտիվությունը: Ջանքերի խնայումը թույլ կտա վերականգնել էներգիայի պակասը, հատկապես, եթե կտրուկ շրջադարձ եք կատարել կամ ձեր առջև խոշոր նպատակ եք դրել: Օրը չի տրամադրում վազվզոցի և շտապողականության, անտեղի գործողությունները կարող են արգելափակվել: Հնարավոր են հակասություններ զգացմունքներում, գումարային հարցերում:

Կշեռք

Կշեռքներին օրն օգնում է հանդարտություն ձեռք բերել: Ուժերի դասավորությունը փոխելու փորձերը կարող են արդյունք չտալ: Կարելի է ժամանակ հատկացնել հին ծրագրերին, վերանայել դրանց ակտուալությունը և հեռանկարայնությունը՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Անձնական շարժառիթները և հավակնություններն այսօր կարող են պակաս կարևոր լինել, քան խմբի շահերը: Բարենպաստ ազդեցություն կգործի համախոհների շրջապատում գտնվելը:

Կարիճ

Օրն ամրապնդում է Կարիճների փառասիրությունը և հեռատեսության կոչ է անում: Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել նոր, հեռուն գնացող ծրագրեր, արժե նորից համակարգել հները. հնարավոր է փոխզիջում գտնվի նախկին և ներկայիս նպատակների միջև: Կարող է դժվարություն ներկայացնել ռոմանտիկ և գործընկերային հարաբերությունների նյութական ասպեկտը: Համատեղ ֆինանսական որոշումների հաստատման համար լավագույն պահը չէ:

Աղեղնավոր

Աղեղնավորների վրա օրը կայունացնող ազդեցություն կգործի, ինչը բարենպաստ կանդրադառնա ընթացիկ գործերի և հոգեկան վիճակի վրա: Միաժամանակ կարող է հանդարտության տեսանելիություն ի հայտ գալ այնտեղ, որտեղ տագնապի առիթ կա, պահանջվում է առավելագույն ուշադրություն և պատրաստություն իրադարձությունների ցանկացած շրջադարձի: Հարմար պահ է ծանոթ զբաղմունքների, չափավոր փորձարկումների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար առանցքային որակներ կարող են դառնալ հավասարակշռվածությունը և համբերությունը: Համատեղ ռեսուրսներն արժե ծախսել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Թեթևամտության և ավելորդ ծախսերի գայթակղությունն արժե հաղթահարել և զգացմունքային պլանում: Ստեղծագործականությունը և զգայականությունը չպետք է հակասության մեջ մտնեն ձեր համոզմունքների ներքին համակարգի հետ:

Ջրհոս

Ջրհոսներին օրը կօգնի պարզություն մտցնել նշանակալի հարաբերություններում: Ընկերության և գաղափարախոսական համաձայնության ֆոնին կարող է բաց մնալ նյութական հարցը: Շահերի անհամապատասխանությունն առավել հավանական է մտերիմների, քան կողմնակի մարդկանց հետ: Հնարավոր է քննարկվի բնակարանի, տարածքի, կենցաղի, սնուցման, ֆինանսավորման թեման: Լավագույն պահը չէ հեռավորության կրճատման համար:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում խախտել օրակարգը, փորձել թելադրել սեփական կանոնները: Հաճույքների փոխարեն այսօր առաջին տեղում կարող են լինել գործի շահերը, առօրյա պարտականությունները, ընտանի կենդանիների կարիքները, անձնական, ծառայողական կամ ծնողական պարտքը: Ցանկացած գաղափար, այդ թվում՝ ստեղծագործական, պահանջում է որակյալ իրագործում: Հակառակ դեպքում դրանք կարող են անօգուտ լինել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular