Քաղցկեղով հիվանդ տղան, չցանկանալով այրիացնել որևէ մեկին, ամուսնացել է խաղալիք տիկնիկի հետ (ֆոտո)
ՖՈՏՈՀարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է: Այն առավել կարևոր է հատկապես աղջիկների համար, քանի որ նրանք մանկուց պատկերացնում են, թե ինչպիսի տեսք կունենա հարսանեկան զգեստը, ինչպիսի զարդեր կկրեն և այլն: Սակայն պարզվում է, որ տղամարդկանց շրջանում նույնպես կան այնպիսիները, ովքեր նույնպես անհամբերությամբ են սպասում հարսանեկան օրվան: Այսպիսին է Չինաստանից 28-ամյա մի երիտասարդ:
Ինչպես նա է գրել սոցիալական ցանցի իր էջում՝ ինքը ցանկանում էր վերապրել հարսանեկան բոլոր արարողությունների հիանալի պահերը նախքան կմահանար: Ընդամենը վերջերս բժիշկները երիտասարդի մոտ հայտնաբերել են քաղցկեղ: Նա քաջ գիտակցում է, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու: Միևնույն ժամանակ նա չէր ցանկանա այրիացնել որևէ մեկին: Այդ իսկ պատճառով նա դիմեց չտեսնված-չլսված քայլի:
Երիտասարդը որպես հարսնացու ընտրեց տիկնիկի: Այս հարսանիքը գրեթե ոչնչով չէր տարբերվում ոչ մի այլ հարսանիքից, միայն նրանով, որ հյուրերն էին բացակայում: Մնացած ամեն ինչ կազմակերպված էր ինչպես հարկն էր՝ հարսի համար դիմահարդար և վարսավիր, սպիտակ զգեստ, էլեգանտ փեսացու, լուսանկարիչ ...
Տաղանդավոր լուսանկարչին հաջողվեց հաղորդել օրվա ողջ հմայքը և եթե միայն մի փոքր հանգամանք չլիներ, այն է, եթե հարսը սովորական տիկնիկ չլիներ, կարելի էր և մտածել, որ այս երկուսը պատրաստվում են անցկացնել իրենց ամբողջ կյանքը միասին: