ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը ճնշումներ է գործադրում Հրազդանում» ահազանգում է ՀՀԿ-ական քաղաքապետը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հրազդանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն է տարածել եւ «ահազանգում է», որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճնշումներ է գործադրում Հրազդանում:

Դանիելյանը, պապարացի է վարձել, որը հետեւել է ընդդիմադիր պատգամավորին:

Հրազդանի քաղաքապետի հայտարարությունը, ինչպես նաեւ հայտարարությանը կից տեսանյութը բավական զվարճացրել է սոցցանցերի օգտատերին:

Ի դեպ, ՀՀԿ-ական Դանիելյանը իր հայտարարությունը տարածելիս խտրական մոտեցում է ցուցաբերել, «Հայկական ժամանակին» եւ armtimes.com-ին այն չի ուղարկել:

Հայտարարությունն ամբողջությամբ եւ տեսանյութը՝ ստորեւ.

«Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ:

Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը և ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որևէ աղերս չունեցող, գործողությունները ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը: Կից ներկայացնում ենք տվյալ զարհուրելի փաստը հաստատող լուսանկարներ և տեսանյութի հղումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular