ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես դադարեցնել երեխայի հիստերիան ընդամենը մեկ արտահայտությամբ

ՖՈՏՈ

Հոգեբանները պարզել են, թե ինչպես կարելի է դադարեցնել երեխայի հիստերիան ընդամենը մեկ արտահայտությամբ: Մասնագետները խորհուրդ են տալիս հարցնել երեխային, թե արդյոք նրան անհանգստացնող խնդիրը մեծ է, միջին, թե փոքր:

 

Հաճախ երեխաների հիստերիայի պատճառը լինում է մի խնդիր, որն, ըստ ծնողների, մանրուք է: Սակայն եթե ծնողի համար դա մանրուք է, ապա երեխայի համար կարող է հսկայական խնդիր լինել: Մասնագետները նշում են, որ, անկախ հիստերիայի պատճառից, հարկավոր է հարցնել երեխային, թե արդյոք դա մեծ խնդիր է, միջին, թե փոքր:

 

Հոգեբանների խոսքով՝ այդ հարցի շնորհիվ երեխան հասկանում է, որ իր զգացմունքներն ընդունում են ու հարգում: Բացի այդ, այն թույլ է տալիս երեխային հանգստանալ, մտածել և ճիշտ գնահատել իրավիճակը: Մանագետները նշում են, որ այս հարցը տալով՝ ծնողները հնարավորություն են տալիս երեխային ինքնուրույն լուծել անհանգստացնող խնդիրը:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular