ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այտուցնե՞ր, հեղուկի կուտակո՞ւմ. 5 խորհուրդ՝ խնդրից խուսափելու համար

ՖՈՏՈ

Steptohealth.ru-ն գրում է, որ օրգանիզմում հեղուկի կուտակումը լուրջ խնդիր է դառնում բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են լավ տեսք ունենալ և առողջ լինել։ Այտուցվածության պատճառով ավելի գեր ենք երևում, իսկ հեղուկի կուտակումը խոչընդոտում է ճարպերի այրմանը։ Խնդրի սրացումը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել. այդ դեպքում կարող է սռաջանալ սպազմ, մարմնի որոշ հատվածներ կարող են թմրել։ Հեղուկի կուտակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում շտկել որոշակի սովորություններ։ Եթե այտուցվածությունը հաճախակի է անհանգստացնում, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Կայքը ներկայացրել է 5 խորհուրդ, որոնք կօգնեն խնդրի դեմ պայքարում։

1. Օրվա ընթացքում 45 րոպե քայլեք։ Խոսքն արագ քայլքի մասին է։ Այս սովորությունը զգալիորեն կլավացնի կյանքի որակը, քանի որ քայլքն ակտիվացնում է մկանները, արյան շրջանառությունը լավանում է։ Արդյունքում՝ հեղուկը հավասարաչափ է բաշխվում, դրա որոշակի հատվածն օրգանիզմից դուրս է գալիս քրտինքի տեսքով։

2. Օրվա ընթացքում 8 բաժակ ջուր խմեք։ Շատերն են քիչ ջուր խմում՝ այտուցների առաջացումից խուսափելու համար։ Սա լուրջ սխալ է։ Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության և տոքսինների դուրսբերման համար։

3. Ուշադրություն դարձրեք ածխաջրերին։ Երբ ցանկանում ենք ազատվել ավելորդ կիլոգրամներից, հաճախ սննդակարգից բացառում ենք ածխաջրերը։ Սակայն դրանք էներգիա են հաղորդում, որը հարկավոր է օրգանիզմի աշխատանքի, ինտելեկտուալ ակտիվության համար։ Իհարկե, հարկավոր է հաշվի առնել, որ գոյություն ունեն ածխաջրերի տարբեր տեսակներ։ Դրանց մի մասն առավել օգտակար է, քան մյուսները։

4. Սննդակարգ ներառեք միզամուղ հատկություն ունեցող մթերքներ։ Մթերքների մի խումբ միզամուղ հատկություն ունի, այդ թվում.

• կիվի
• խնձոր
• կիտրոն
• ելակ
• արքայախնձոր
• դդում։

5. Վիտամին B6 պարունակող մթերք օգտագործեք։ Այս վիտամինը լուծվում է ջրում, ինչը խթանում է օրգանիզմից հեղուկի դուրսբերումը։ Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքները.

• լոբազգիներ
• լյարդ
• հացահատիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular