ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի համար են նախատեսված բանանի «թելիկները» և ինչ ազդեցություն են դրանք ունենում մարդու օրգանիզմի վրա

ՖՈՏՈ

Med.Tert.am/Բանանն անչափ համեղ ու օգտակար միրգ է, որը շատերն են սիրում, սակայն ոչ մեկին դուր չեն գալիս բանանի կեղևի և պտղամսի միջև եղած բարակ սպիտակ «թելիկները»: Ոմանք նույնիսկ կարծում են, որ դրանք վտանգավոր են և կարող են դառնալ որովայնի ցավերի պատճառ, սակայն մեծ մասամբ մարդիկ այդ «թելիկները» չեն սիրում տհաճ համի պատճառով:

 

Սակայն քչերը գիտեն, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում այդ տհաճ «թելիկները»: Գիտականորեն դրանք անվանվում են ֆլոեմաներ և համարվում են բույսերի «արյունատար անոթները»: Հենց այդ թելիկների միջով են անցնում սննդարար նյութերն ու ջուրը և սնուցում պտուղը:

 

Huffington Post-ը զրուցել է սննդաբան Նիկոլաս Գիլլիտի հետ և փորձել պարզել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու օրգանիզմի վրա բանանի սպիտակ «թելիկները»:

 

Մասնագետը նշում է, որ գիտնականները դեռ ոչ մի անգամ չեն ուսումնասիրել ֆլոեմաների սննդարար հատկությունները և դրանց ու բանանի պտղամսի միջև այլ տարբերությունները: Սակայն տարբերություններ ամեն դեպքում կան: Բժշկի խոսքով՝ դրանք տարբեր են ոչ միայն կառուցվածքով, այլև սննդարար արժեքով, սակայն մարդիկ երբեք ֆլոեմաներն առանձին չեն ուտում, ուստի դրանք օրգանիզմի վրա ոչ մի առանձնատուկ ազդեցություն չեն ունենում:

 

Սննդաբանը վստահ է, որ ֆլոեմաները ոչ մի դեպքում չեն կարող դառնալ որովայնի ցավերի պատճառ, քանի որ դրանք նույնպիսի սննդարար մանրաթելեր են, ինչպես և մյուս մրգերում ու բանջարեղենում պարունավողները: Դրանք չեն պարունակում ալերգեններ կամ մարսողության խանգարմանը նպաստող այլ նյութեր, ուստի չեն կարող որևէ բարդություն առաջացնել: Բժիշկը վստահ է, որ եթե չկեղևազրկած խնձորը կամ տանձը ոչ մի կողմնակի բարդություն չեն առաջացնում, ապա բանանի ֆլոեմաները նույնպես չեն կարող դառնալ առողջական խնդիրների պատճառ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular