Դոնալդ Թրամփն ընդհատել է Իռլանդիայի վարչապետի հետ հեռախոսազրույցը և հաճոյախոսել իռլանդացի լրագրողուհուն (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆShamshyan.com/ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին մոտ 1 րոպեով ընդհատել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարի հետ իր հեռախոսազրույցը, որին ներկա են եղել լրագրողներ, հաղորդում է The Daily Mail-ը:
ԱՄՆ-ի նախագահը իռլանդացի վարչապետին ասել է, որ սրահում իռլանդանդական մամուլի գեղեցիկ ներկայացուցիչներ են ներկա, հետո մոտ է կանչել Իռլանդական ռադիոյի և հեռուստատեսության լրագրող Քաթրիոնա Փերրիին, հարցրել, թե ինչ է նրա անունը, այնուհետև ասել, որ վերջինս գեղեցիկ ժպիտ ունի և Իռլանդիայի վարչապետին հույս հայտնել, որ լրագրողուհու նկատմամբ բարի վերաբերմունք են դրսևորում Իռլանդիայում և չեն նեղացնում։
Տեսագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է Ք. Փերրին։
Տեսանյութն՝ այստեղ.