Արմինե Մանուկյանը՝ Կատար մեկնելու պատճառների մասին
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Պարուհի Արմինե Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում, Կատարում է: Նա մեկնել է հատուկ նպատակով, որի մասին կիսվել է Life.panorama.am-ի հետ զրույցում:
«Վերջերս Դուբայում ապրող իմ շատ լավ ընկեր Հարութ Սոլակյանից գործնական առաջարկ ստացա մեկնել Կատար ու մասնակցել այնտեղ կայանալիք ֆեստիվալին: Իհարկե սիրով համաձայնեցի ու հիմա այստեղ եմ: Ի դեպ՝ նշեմ, որ անչափ ուրախ եմ իմ կյանքում Հարութին ունենալու համար, նրան արդեն չորս տարի է, ինչ ճանաչում եմ եւ այդ տարիների ընթացքում բազում շրջագայություններ ենք ունեցել, որոնք մշտապես հաջող են անցել: Նա ոչ միայն լավ մասնագետ, այլեւ՝ լավ մարդ ու ընկեր է, ինչը մարդու կարեւոր հատկանիշն է»,- պատմեց պարուհին:
Կատարի ֆեստիվալին մասնակցելու համար Արմինեի հետ մեկնել են եւս յոթ պրոֆեսիանալ պարողներ: Մեր պարողներն այնտեղ կներկայացնեն «Հազար ու մի գիշեր» պարային ներկայացումը, որտեղ Արմինեն մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Շահրեզադային:
Շարունակությունն՝ այստեղ.