ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մավր Մկրտչյանի հարսանիքի անակնկալներն ու հայտնիների քեֆը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ երեկ՝ հունիսի 27-ին, Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում կայացել է երգիչ Մավր Մկրտչյանի և Շուշան Հովհաննիսյանի պսակադրությունը: Եկեղեցում միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց հետո զույգն ամուսնությունը տոնել է Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։

 

Մավրի և Շուշանի մուտքը հարսանյաց սրահ տարբերվող էր: Ավանդական պարի փոխարեն նրանք ներկայացան զուգերգով, որին հաջորդեցին շնորհավորական կենացներն ու օրվա գլխավոր պարը՝ հարսի պարը: Շուշանն անակնալ էր պատրաստել Մավրի համար` երգչի կատարման ներքո բեմադրելով պար ազգային տարազով: 

 

Չնայած Շուշանը թաքուն էր պահել ամեն բան, մեզ հետ զրույցում Մավրն ասաց, որ կռահել էր անակնկալի մասին:

 

«Չեմ կարող ասել, թե ինչ զգացողություններ եմ ապրում, քանի որ դեռ ոչինչ չեմ զգում: Կարծում եմ` հաջորդիվ կհասկանամ, թե ինչ զգացողություններ ունեի»,– ասաց նորափեսան:

  

 

Վերջինս նշեց, որ փորձել են պահպանել ավանդական հարսանիքի տարրերը: «Ինչ-որ հատուկ բաներ չեն լինի: Ընթացքում կլինեն անակնկալ կատարումներ երգի տեսքով»,- հավելեց նա:

 

Մավրը մեզ պատմեց, որ Շուշանի հետ ընկերություն են արել ավելի քան 4 տարի: Նրանք ծանոթացել են Կոնսերվատորիայում: «Ինձ համար ամենամեծ մարդկային հատկանիներից մեկն անկեղծությունն է: Շուշանը գրավեց իմ սիրտն իր անկեղծությամբ: Ուրախ եմ, որ հանդիպել եմ այն մարդուն, որին միշտ պատկերացրել եմ կողքիս»,- ասաց Մավրը:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular