Ինչպե՞ս խնամել դեմքի յուղոտ մաշկը
ՖՈՏՈԵթե դուք ունեք յուղոտ մաշկ, փորձեք փոխել սննդակարգը։ Ճիշտ սնունդը կօգնի նվազեցնել բորբոքումը և կանցկացնի յուղոտ փայլը։ Շեշտը պետք է դնել առաջին հերթին կանաչեղենի վրա։
1. Ավելի շատ մրգեր, բանջարեղեն, ծովային ուտեստներ և կանաչեղեն։ Ավելի քիչ քաղցրավենիք, յուղոտ սնունդ և կծու։
2. Մի նյարդայնացեք. Մաշկը անմիջապես հակադարձում է սթրեսին, իսկ յուղոտ մաշկը՝ առավել ևս։ Օգտագործեք հանգստացնող թեյեր, ռելաքս-վարժություններ , հանգստացնող ջրային պրոցեդուրաներ արեք։
3. Ուշադրություն դարձրեք ինչպես մաշկը, այնպես էլ ամբողջությամբ օրգանիզմը մաքրելուն։ Տոքսիններից ազատվել օգնում են մանրաթելերով հարուստ մթերքները՝ նուշ, դարչնագույն բրինձ և այլն։
4. Ընտրեք սալիցիլային թթվով կոսմետիկա. Այն ոչնչացնում է բակտերիաները, որոնք առաջացնում են բորբոքում, և արդյունավետ կերպով մաքրում է մաշկը։
5. Զբաղվեք սպորտով և լավ քնեք․ եթե դուք քիչ եք շարժվում, օրգանիզմը տառապում է թթվածնի պակասից, ինչը առաջացնում է օրգանիզմի գործունեության խանգարում։ Մաշկի վիճակը, բնականաբար, վատանում է։ Փորձեք նաև կարգավորել քունը։ Մաշկի բջիջները վերականգնվում են քնի ժամանակ։